Կլոպը Լիվերպուլի անհաջողությունները համեմատել է Մեսսիի ու Ռոնալդուի ձախողումների հետ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերսիսայդցիերի անհաջող շրջանը համեմատել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի բացասական պահերի հետ, գրում է armsport-ը։
«Ի՞նչ եք կարծում՝ ներկայումս Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի գագաթնակետի՞ն է։ Դա մեզ բոլորիս հետ է տեղի ունենում։
Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսիի մոտ էլ գրեթե հենց այդպես էր։ Դու պետք է ճիշտ ուղղությամբ քայլ անես, և երբ պատրաստ լինես, վստահությունը քո հանդեպ նորից հետ կգա։
Անհատական սպորտաձևերում կարող ես ինքդ քո հետ պայքարել, բայց թիմայինում բոլորդ միասին պիտի դա անեք։ Եվ դա կարող է շատ ավելի դժվար լինել»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Squawka-ն։