Լրահոս

14.09.2011 13:17


Կայծակի հարվածը խաղի ժամանակ սպանել է երկու ֆուտբոլիստի

Կայծակի հարվածը խաղի ժամանակ սպանել է երկու ֆուտբոլիստի

Կամերունի քաղաքներից մեկում ֆուտբոլային հանդիպումը ողբերգական ավարտ է ունեցել։ Երկու ֆուտբոլիստ կայծակի հարվածից մահացել են խաղի ժամանակ։

Դժբախտ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Դուալա քաղաքում։ Ֆուտբոլային ակադեմիայի «Նուսիա» ակումբի թիմը հանդիպել է տեղի թիմերից մեկին։ Խաղի ավարտից քիչ առաջ ուժեղ ամպրոպ է սկսվել։ «Goal.com»–ը գրում է, որ մարզադաշտում մի քանի անգամ կայծակ է հարվածել։

«Նուսիա» ակումբի երկու ֆուտբոլիստներ՝ 17–ամյա պաշտպան Բուբա Ահմադուն և 20–ամյա կիսապաշտպան Էրման Կեպչուն, մահացել են։ Կայծակի հարվածից տուժել են նաև դաշտում գտնվող մյուս ֆուտբոլիստներն ու մրցավարը։

Այս խորագրի վերջին նյութերը