Կարծիք

03.10.2022 12:53


Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում

Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում

Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները` պատասխանատվության ենթարկվեն»:

Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ է ասել այս խոսքերը: Աբսուրդ: Տեսնես՝ հույսն ինչի՞ն է դրել:

Իսկ ամենակարևորը գիտե՞ք որն է: Այն, որ ես հավատում եմ, որ նման բան է ասել Բայրամովին: Կարող է նույնիսկ աջակցություն խնդրած լինի Ադրբեջանի արտգործնախարարից: Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր:

Երկրորդ ճշմարտությունը, որ կար ՀՀ ԱԳՆ այսօրվա հաղորդագրության մեջ, Ստեփանակերտի և Բաքվի միջև «քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին առաջարկն էր, որը Երևանը հիմա փորձում է որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել: Պատկերացնու՞մ եք: Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում: Բա դավաճանն էլ ո՞նց է լինում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը