Կարծիք

03.10.2022 12:47


Արևմուտքի ցինիզմը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում սահմաններ չունի

Արևմուտքի ցինիզմը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում սահմաններ չունի

Ադրբեջանցիների վանդալիզմի դրսևորումների վերաբերյալ, թվում էր թե, պետք է լիներ հասցեագրված գնահատականներ: Գոնե այս հարցում արևմտյան մայրաքաղաքները պետք է միասնական գնահատականով հանդես գային, որպեսզի գոնե դիվանագիտական հարթակում ցույց տային, որ իրենք կարող են «արժեհամակարգային» մոտեցումով մոտենան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծմանը: Սակայն ադրբեջանցիների կողմից միտումնավոր իրենց վայրագության տեսանյութերը ցուցադրելուց հետո Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հետևյալ թվիթերյան գրառմամբ. «Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութեր, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները: Նաև դրանք պետք է հետաքննվեն, և իրական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն...»:

Ակնհայտ է, որ ադրբեջանցիների կողմից ուղարկված «նյութերը» 90-ականների ժամանակների նյութեր են: Եվ Կլաարը չէր կարող չհասկանալ, որ Ադրբեջանն իր այս քայլով փորձում է նոր խաղի կանոն թելադրել, ոչ միայն Հայաստանին, այլև այսպես կոչված «քաղաքակիրտ աշխարհին»: Թվում էր, թե գոնե այս հարցում այդ «աշխարհը», գոնե իր արժեհամակարգային տեսանկյունից չպետք է այդ խայծը կուլ տար: Բայց արի ու տես, որ իրենց համար այսօր բացառապես «ռուսական բարբարոսություններն են» հետաքրքրում, իսկ մնացած բոլոր դեպքերի շուրջ իրենք գործում են շահերի տրամաբանությամբ:

Այդպիսին էր իրենց մոտեցումը 100 տարի առաջ, այդպիսին է նրանց մոտեցումն այսօր:

Գետնի վրա նրանք մեզ ոչիչն տալ չեն կարող և այդպիսի ցանկություն չունեն: Այլ հարց է, որ իր պատմական անցյալ դասերը չսովորած մեր հանրությունն այսօր նույն սխալներն է կրկնում: Բայց այս անգամ, դրա գինը կարող է լինել, ոչ թե առանձին վերցված մեր տարածքների կորուստը, այլ բուն Հայաստանը ամբողջությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը