Լրահոս

14.09.2011 13:14


2012-ից Հայաստանում հնարավոր է ներդրվեն կենսաչափական տվյալներով նոր անձնագրեր և նույնականացման քարտեր

2012-ից Հայաստանում հնարավոր է ներդրվեն կենսաչափական տվյալներով նոր անձնագրեր և նույնականացման քարտեր

ՀՀ խորհրդարանը քննարկել է  նոր անձնագրային համակարգի ներդրման մասին օրենսդրական փաթեթը: 2012թ. կամավորության սկզբունքով քաղաքացիները կունենան կենսաչափական տվյալներով անձը հաստատող նոր նմուշի անձնագրեր: Գործող անձնագրերն ուժի մեջ կլինեն մինչև ժամկետի ավարտը, իսկ դրանից հետո քաղաքացիները հնարավություն կունենան շարունակել օգտվել այդ նույն անձնագրերից կամ էլ ձեռք բերել նոր նմուշի անձը հաստատող փաստաթուղթը: Շրջանառության մեջ կդրվեն նաև նույնականացման պլաստիկ քարտերը` թվային ստորագրությամբ, որոնք հատկապես կօգնեն զբոսաշրջիկներին:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի խոսքերով` կենսաչափական տվյալներով անձնագիր ձեռք բերելու համար քաղաքացիները հավանաբար կվճարեն մոտ 50-60 եվրո, իսկ նույնականացման քարտերի համար` 3-5 հազար դրամ: Ինչպես նաև, քաղաքացու ցանկությամբ նոր անձնագրում կարող է նշվել նրա ազգությունը, արյան ռեզուսը: Իսկ պարտադիր կերպով կենսաչափական տվյալներում կլինեն տվյալ անձի լուսանկարը, մատնահետքերը: Հայրանունը հայերեն տարբերակում կնշվի, իսկ անգլերենում` ոչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը