Կարծիք

02.10.2022 12:06


Ճիշտ VS սուտ (տեսանյութ)

Ճիշտ VS սուտ (տեսանյութ)

Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի տարածած ստերին պետք չէ հակադարձել, քանզի բոլորն արդեն գիտեն, որ նա ստախոս է, մանիպուլյատոր։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ և համոզված եմ, որ նրա ստերին պետք է հակադարձել ճշմարիտ փաստարկով, հետևողականորեն բացատրել մարդկանց, թե ինչն ինչոց է։

Ֆաշիստների քարոզիչ Գեբելսը պնդում էր, որ որքան մեծ լինի սուտն ու այն անդադար տիրաժավորվի, ապա շատ մարդ կհավատա այդ ստին։ Նիկոլը հենց այդ մեթոդով է աշխատում։ Նա ստում է անընդհատ ու անդադար։ Ու եթե նրան չես հակադարձում, ապա սուտը դառնում է դոմինանտ ու ընկալվում որպես ճիշտ։ Հետևաբար՝ առանց ալարելու, հետևողականորեն պետք է բացահայտել նրա ստերը, դեմագոգիային հակադարձել ու դա անել միշտ, մինչև ստի վերջնական պարտություն։

Օրերս տեղի ունեցած ինքնահարցազրույցում Նիկոլը կրկին փորձեց «հիմնավորել», որ Արցախի գլխին եկածի հետ ինքը կապ չունի, քանզի վատ ժառանգություն է ստացել, որ անկախ ամեն ինչից այսպես էլ պետք է լիներ, որ․․․

Իրականությունն այն է, որ 2018–ից սկսած նա տապալեց Ղարաբաղյան բանակցությունները և հնարավորություն տվեց Ադրբեջանին դիմել զենքի օգնությանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին եկած ողբերգության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն է։

Փաշինյանական քաղաքականության սպասվող ավերածությունների մասին զգուշացվել է 2018–ի մայիսից։ Սպասվող վտանգների մասին խոսվել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի կարգավիճակ ունեցող Բոլթոնի հայաստանյան այցի ժամանակ։ Այնպես չէ, որ հետին թվով ենք խոսել կատաստրոֆայի մասին։ Նիկոլը զգուշացված է եղել, բայց շարունակել է իր քաղաքականությունը։ Սա փաստ է։ Մնացածը քննությունը ցույց կտա։

Հ․Գ․ Կից ներկայացնում եմ հատված 2019–ի փետրվարի 6–ի հարցազրույցից։ 44–օրյա պատերազմից 1,5 տարի առաջ ամեն ինչ արդեն երևում էր, մենք «SOS» էինք հնչեցնում, բայց սրանք հետևողականորեն գնացին այն ճանապարհով, որը բերեց Արցախի պետականության կորստին ու հարցականի տակ դրեց Հայաստանի գոյությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը