Բաց նամակ ՀՀ նախագահին. «Արդյո՞ք դատարանը համարձակություն կունենա ԱԱԾ-ի դեմ ևս մեկ անգամ վճիռ կայացնելու»
«Հարգելի Սերժ Սարգսյան, ստիպված եմ դիմել Ձեզ, քանի որ այլևս անկարող եմ միայնակ պայքարել մի ամբողջ համակարգի դեմ, որը կոչված է ապահովելու ՀՀ ազգային անվտանգությունը: 21.04.2010 թվականին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարից հետո Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է հետապնդել ինձ` բոլոր հնարավոր միջոցներով: Սույն օրը ինձ պատկանող ավտոմեքենան բախվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի ավտոմեքենային` հենց ԱԱԾ շենքի դիմաց:
Ավտովթարից րոպեներ անց մեզ շրջապատեցին ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ, որոնք պնդում էին, թե իրենց գործընկերը մեղավոր չէ, նրանք միաձայն կրկնում էին, թե բոլորն էլ միշտ այդ կերպ են շրջադարձ կատարում փողոցում, որի պատճառով էլ տեղի էր ունեցել բախումը: Նույն օրը ես հանդիպեցի Նարեկ Թումանյանի հետ` պատճառված վնասի հատուցման հարցերը քննարկելու համար: Նա ինձ սրճարանում դիմավորեց երկու տղամարդկանց հետ, որոնց ներկայացրեց որպես իր պետեր: Նրանցից մեկն ինձ վախեցնում էր, հարցնում էր` դու գիտե՞ս, թե մենք ով ենք: Հետո ասացին, թե 2000 դոլար տուր, հակառակ դեպքում սպառնացին, որ բժշկից տեղեկանք կվերցնեն, թե Նարեկը ուղեղի ցնցում է ստացել ավտովթարի արդյունքում, և ես խնդիրներ կունենամ:
Դրանից հետո ես բազմիցս դիմել եմ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, թե ընդունելության խնդրանքով, թե մանրամասն տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին: Նրանից երբեք չեմ ստացել պատշաճ արձագանք, ուստի խնդրում եմ, այս դիմումս չմակագրել ԱԱԾ պետին:
Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության ՃՈ հետաքննության բաժանմունքում նախապատրաստված թիվ 2-1251 նյութերն ապացուցեցին, որ ավտավթարի միակ մեղավորը ԱԱԾ աշխատակիցն է: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի թիվ 10-1216 եզրակացության համաձայն` վերոնշյալ ավտովթարը կայացել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի կողմից դեպքի նախորդող պահին օրենքին հակասող գործողություններ թույլ տալու պատճառով:
Համաձայն դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության` իր գործողություններով Նարեկ Թումանյանն է ստեղծել վթարային իրադրություն` զրկելով ինչպես իրեն, այնպես էլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Ընդ որում` ԱԱԾ աշխատակիցը չի բողոքարկել այս եզրակացությունը` ըստ էության համաձայնելով դրա հետ կամ վստահ լինելով, որ միևնույնն է` դատարանն ԱԱԾ-ի դեմ վճիռ չի կայացնի:
Հենց այս փաստաթուղթն էլ հիմք ընդունելով` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ ինձ վճիռ էր կայացրել, որը սակայն բեկանվել է ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից: Դատարանում ունեցած իմ աղբյուրները նախօրոք ինձ տեղեկացրել էին, որ թեև օրենքով ես եմ ճիշտ, սակայն իրենք չեն կարող ԱԱԾ աշխատակցի դեմ որոշում կայացնել: Նրանք նաև խորհուրդ տվեցին չդիմել Վճռաբեկ դատարան` այդ քայլն անիմաստ համարելով:
Ես չպատկերացրի, որ իրավական պետությունում դատարանները կարող են ԱԱԾ-ի կամակատարը լինել և դիմեցի Վճռաբեկ դատարան, սակայն մերժվեցի: Այժմ գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան` վերաքննության: Արդյո՞ք այս դատարանը համարձակություն կունենա ԱԱԾ-ի դեմ ևս մեկ անգամ վճիռ կայացնելու, թե կհետևի վերաքննիչ դատարանի օրինակին:
Այս հարցը վիրավորական եմ համարում Հայաստան իրավական պետության և անձամբ Ձեզ համար: Ես ևս վիրավորված եմ որպես ՀՀ քաղաքացի ինչպես իմ շահերի ոտնահարման, այնպես էլ ԱԱԾ ինչ-որ աշխատակցի պատճառով Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման համար:
Թույլ մի տվեք, որ իր պաշտոնեական դիրքը չարաշահող երիտասարդը հեղինակազրկի մեր երկրի և Ձեր անունը:
Մարինա Պողոսյան
Հ.Գ. –Մեծ ցանկություն ունեմ ներկայացնելու դեպքի մանրամասներն ու փաստաթղթերը, երբ Ձեր վերահսկողության ծառայությունից ինձ տեսակցություն նշանակեն»:
Բաց նամակ ՀՀ նախագահին. «Արդյո՞ք դատարանը համարձակություն կունենա ԱԱԾ-ի դեմ ևս մեկ անգամ վճիռ կայացնելու»
«Հարգելի Սերժ Սարգսյան, ստիպված եմ դիմել Ձեզ, քանի որ այլևս անկարող եմ միայնակ պայքարել մի ամբողջ համակարգի դեմ, որը կոչված է ապահովելու ՀՀ ազգային անվտանգությունը: 21.04.2010 թվականին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարից հետո Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է հետապնդել ինձ` բոլոր հնարավոր միջոցներով: Սույն օրը ինձ պատկանող ավտոմեքենան բախվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի ավտոմեքենային` հենց ԱԱԾ շենքի դիմաց:
Ավտովթարից րոպեներ անց մեզ շրջապատեցին ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ, որոնք պնդում էին, թե իրենց գործընկերը մեղավոր չէ, նրանք միաձայն կրկնում էին, թե բոլորն էլ միշտ այդ կերպ են շրջադարձ կատարում փողոցում, որի պատճառով էլ տեղի էր ունեցել բախումը: Նույն օրը ես հանդիպեցի Նարեկ Թումանյանի հետ` պատճառված վնասի հատուցման հարցերը քննարկելու համար: Նա ինձ սրճարանում դիմավորեց երկու տղամարդկանց հետ, որոնց ներկայացրեց որպես իր պետեր: Նրանցից մեկն ինձ վախեցնում էր, հարցնում էր` դու գիտե՞ս, թե մենք ով ենք: Հետո ասացին, թե 2000 դոլար տուր, հակառակ դեպքում սպառնացին, որ բժշկից տեղեկանք կվերցնեն, թե Նարեկը ուղեղի ցնցում է ստացել ավտովթարի արդյունքում, և ես խնդիրներ կունենամ:
Դրանից հետո ես բազմիցս դիմել եմ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, թե ընդունելության խնդրանքով, թե մանրամասն տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին: Նրանից երբեք չեմ ստացել պատշաճ արձագանք, ուստի խնդրում եմ, այս դիմումս չմակագրել ԱԱԾ պետին:
Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության ՃՈ հետաքննության բաժանմունքում նախապատրաստված թիվ 2-1251 նյութերն ապացուցեցին, որ ավտավթարի միակ մեղավորը ԱԱԾ աշխատակիցն է: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի թիվ 10-1216 եզրակացության համաձայն` վերոնշյալ ավտովթարը կայացել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի կողմից դեպքի նախորդող պահին օրենքին հակասող գործողություններ թույլ տալու պատճառով:
Համաձայն դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության` իր գործողություններով Նարեկ Թումանյանն է ստեղծել վթարային իրադրություն` զրկելով ինչպես իրեն, այնպես էլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Ընդ որում` ԱԱԾ աշխատակիցը չի բողոքարկել այս եզրակացությունը` ըստ էության համաձայնելով դրա հետ կամ վստահ լինելով, որ միևնույնն է` դատարանն ԱԱԾ-ի դեմ վճիռ չի կայացնի: Հենց այս փաստաթուղթն էլ հիմք ընդունելով` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ ինձ վճիռ էր կայացրել, որը սակայն բեկանվել է ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից: Դատարանում ունեցած իմ աղբյուրները նախօրոք ինձ տեղեկացրել էին, որ թեև օրենքով ես եմ ճիշտ, սակայն իրենք չեն կարող ԱԱԾ աշխատակցի դեմ որոշում կայացնել: Նրանք նաև խորհուրդ տվեցին չդիմել Վճռաբեկ դատարան` այդ քայլն անիմաստ համարելով: