«Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ՝ Թուրքիայինն ու Ադրբեջանինը
Ազգային ժողովրդական բևեռը 4-5 հարյուր հոգանոց միտինգ էր անում Ազատության հրապարակում, հետո երթ սկսեցին Երևանի կենտրոնով՝ վանկարկելով «առանց Պուտին Հա-յաս-տան»։ Գոռում էին նույն ինտոնացիայով, ինչպես որ «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթերում էին բացականչում «առանց թուրքի Հա-յաս-տան»։ Նկատելի էր «Բևեռի» հանրահավաք-երթում դրոշների առատությունը։ Նկատեցի Հայաստանի դրոշից բացի, նաև Վրաստանի, Իսրայելի, Ուկրաինայի դրոշները։ Փորձեցի հասկանալ իմաստը։
Ուկրաինայի դրոշը բարձրացնելու իմաստը գուցե այն էր, որ Ուկրաինայի նախագահը առաջի՞նը շնորհավորեց Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանին ու Արցախին «հաղթելու» համար։
Վրաստանի դրոշը ծածանելու իմաստը երևի այն էր, որ պատերազմի ամբողջ ընթացքում օդային սահմանը փակե՞ց մեզ համար՝ թույլ չտալով զենք-զինամթերք մատակարարվի։ Իսրայելի դրոշն էլ նրա համար էին ծածանում, որովհետև լիքը հարվածային անօդաչու սարքե՞ր ու այլ զենքե՞ր մատակարարեց Ադրբեջանին և դրանց զոհ գնացին մեր տղերքը։ «Առանց Պուտին Հայաստան» էլ, հավանաբար, գոռում էին նրա համար, որովհետև լավ գիտե՞ն, որ Պուտինն է կանգնեցրել պատերազմը։ Իսկ մինչ այդ էլ երեք անգամ առաջարկել է դադարեցնել, բայց Նիկոլը չի համաձայնել։
Ստացվում է՝ «Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ։ Այո, չեք սխալվում, Թուրքիայինն ու Ադրբեջանինը։
«Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ՝ Թուրքիայինն ու Ադրբեջանինը
Ազգային ժողովրդական բևեռը 4-5 հարյուր հոգանոց միտինգ էր անում Ազատության հրապարակում, հետո երթ սկսեցին Երևանի կենտրոնով՝ վանկարկելով «առանց Պուտին Հա-յաս-տան»։ Գոռում էին նույն ինտոնացիայով, ինչպես որ «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթերում էին բացականչում «առանց թուրքի Հա-յաս-տան»։
Նկատելի էր «Բևեռի» հանրահավաք-երթում դրոշների առատությունը։ Նկատեցի Հայաստանի դրոշից բացի, նաև Վրաստանի, Իսրայելի, Ուկրաինայի դրոշները։ Փորձեցի հասկանալ իմաստը։
Ուկրաինայի դրոշը բարձրացնելու իմաստը գուցե այն էր, որ Ուկրաինայի նախագահը առաջի՞նը շնորհավորեց Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանին ու Արցախին «հաղթելու» համար։
Վրաստանի դրոշը ծածանելու իմաստը երևի այն էր, որ պատերազմի ամբողջ ընթացքում օդային սահմանը փակե՞ց մեզ համար՝ թույլ չտալով զենք-զինամթերք մատակարարվի։
Իսրայելի դրոշն էլ նրա համար էին ծածանում, որովհետև լիքը հարվածային անօդաչու սարքե՞ր ու այլ զենքե՞ր մատակարարեց Ադրբեջանին և դրանց զոհ գնացին մեր տղերքը։
«Առանց Պուտին Հայաստան» էլ, հավանաբար, գոռում էին նրա համար, որովհետև լավ գիտե՞ն, որ Պուտինն է կանգնեցրել պատերազմը։ Իսկ մինչ այդ էլ երեք անգամ առաջարկել է դադարեցնել, բայց Նիկոլը չի համաձայնել։
Ստացվում է՝ «Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ։ Այո, չեք սխալվում, Թուրքիայինն ու Ադրբեջանինը։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից