Փաշինյանը խոսելով Մադրիդյան փաստաթղթի իբր բացասական հետևանքների մասին` խաբեության մաստեր կլաս ցուցադրեց
Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը, խոսելով իր նպատակներին հաջողությամբ հասնելու մասին, ցինիկաբար նշում էր, որ «ինչքան սուտ լինի պնդումը, այնքան մարդիկ ավելի շատ կհավատան այդ ստին»:
Պետք է նշել, որ թեև Նիկոլ Փաշինյանը քաղաքագիտական կրթություն չի ստացել, սակայն իր կյանքի փորձով զգացել է Գեբելսի այդ պնդման ճշմարտությունը: Եվ երեկ էլ նա կրկին փորձեց կիրառել դա՝ առանց աչքը թարթելու, շատ լավ իմանալով, որ բացարձակ սուտ է խոսում:
Մարդն, ով այսօր նույնիսկ հրապարակայնորեն խոստովանում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրից, հայտարարում է, որ միջազգային հանրությունն երբեք պատրաստ չի եղել ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից: Դեռ ավելին, ըստ նրա, իբր հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո է փակվել Արցախի ինքնորոշման պաշտպանության հարցը:
Ճիշտ հակառակը, հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո միջազգային հանրությունը պատրաստ եղավ ճանաչել Արցախի անկախության հարցը:
Այսինքն Փաշինյանն այս հարցում 180 աստիճանով ստում է՝ կիրառելով Գեբելսի մեթոդը:
Ինչ վերաբերում է 90-ականների սկզբին ընդունված որոշմանը, որտեղ Արցախը «միացվել էր» Հայաստանին, ապա գոնե վարչապետի պաշտոնում աշխատող անձը պիտի հասկանար, որ Հայաստանում ընդունված որոշումը առոչինչ էր, եթե դա չէր արժանացել միջազգային հանրության հավանությանը: Իհարկե, այդ փաստաթուղթը կարևոր էր, բայց մեզ համար, բարոյահոգեբանական տեսանկյունից, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել էր միջազգային հարթակում, որին ստիպված իր համաձայնությունը տվել էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:
Հասկանալի է, որ Բաքուն չէր ճանաչելու Արցախի անկախությունը, սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը առաջին անգամ համաձայնվել էին, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվեր «տարածքներ-կարգավիճակի դիմաց» հայտնի բանաձևով:
Բանաձև, որը վիժեցվեց, սկզբից դիվանագիտական հարթակում Փաշինյանի կողմից՝ տապալելով բանակցային գործընթացը, իսկ հետո պատերազմի արդյունքում, այն այսօր գրեթե վերացման եզրին է հայտնված Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի համառ ջանքերով:
Փաստացի, Փաշինյանի «նոր բանակցային կետը» դարձավ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը: Ժողովուրդների պատմության մեջ այսպիսի ցինիկ գործիչ չի եղել, երբ ընդամենը երեք տարի առաջ նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ երեք տարի անց, նա այսօր հայտարարում է թե, «Արցախը Ադրբեջան է և վերջ»:
Նույնիսկ թշնամի պետություններին նման ղեկավար չէի ցանկանա, քանզի նման անմարդկային ցանկություն երբեք չեմ ունեցել՝ մտածելով, որ ամեն մի ժողովուրդ արժանի է երջանիկ և խաղաղ ապրելուն:
Սակայն այսպիսի խաբեբայի պարագայում, ինչպիսին Փաշինյանն է, Հայաստանը ոչ զարգացում կունենա, ոչ էլ խաղաղ կյանք: Քանզի երբ մարդն իր տգիտության պատճառով իրեն և երկրին գցում է անդունդի մեջ, արդյունքում դառնում է պրոֆեսիոնալ խաբեբա, քանզի նրան այլ ելք չի մնում, քան զբաղվել խաբեբայությամբ: Հակառակ դեպքում պիտի խոստովանի, որ չի հասկացել, թե ինչ բան է երկրի ղեկավարի պաշտոնը և արագ լքի իր ղեկը, որպեսզի երկրին է՛լ ավելի մեծ աղետի մեջ չգցի:
Սակայն ավաղ, նման մարդ չէ Փաշինյանը, որ ինքնակամ հեռանա: Արդյունքում երկիրը և ժողովուրդը հայտնվելու են ծայրագույն վիճակի մեջ, իսկ հետո «պատմաբաններ» կոչեցյալները սկսելու են մեր անհաջողությունների մեղքը բարդել ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների կամ ամերիկացիների վրա:
Այդպես է լինելու, քանզի մենք այս երեսուն տարվա ընթացքում այդպես էլ պետական բնազդ ձեռք բերած ազգ չդարձանք, և «շնորհակալություն» մեր նախկին իշխանություններին դրա համար:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am