Հաստատվել են ՀՀ–ում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆների թեկնածությունը: Այդ հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակմանը: Նրա թեկնածության դեմ են քվեարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը և Ջիմ Ռիշը:
Ջոն Հեֆներն այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, աշխատել է Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում և Չինաստանում, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում:

7or.am