Պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից է կախված ամեն ինչ (տեսանյութ)
Հարգելի հայրենակիցներ՝
նիկոլը հայտարարել էր, որ Հայաստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ զենք գնելու. մի բան հստակ իմացեք, զենք գնելու համար փողը երկրորդական, երրորդական հարց է, իսկ առաջնահերթը՝ բանակցող-գնորդի անձնական և պետության նկատմամբ վստահությունն է:
Նա նաև ասել էր, որ կա ևս երեք բաղադրիչ. քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային:
Երկրորդ բաղադրիչը դա քաղաքական բաղադրիչն է, հենց այն բաղադրիչը, որը իմ կողմից մատնանշվեց՝ վստահությանը, որը նիկոլը չունի։ Յուրաքանչյուր զենք վաճառող ընկերություն կվախենա նրա հետ գործարք կնքել միայն այն պարզ պատճառով, որ օրերից մեկ օր նա կարող է ի լուր աշխարհի հայտարարի, թե ումից և ինչքանով է զենքը գնել:
Մյուս բաղադրիչը՝ տեխնիկականն է, սրա մասին ինչ կարող եմ ես ասել, մենակ մի բան՝ անբաշար և անփույթ մոտեցում:
Երրորդ բաղադրիչը՝ տրանսպորտային բաղադրիչն է, որի կարևորությունը ակնհայտ կերպով երևաց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նիկոլի ապաշնորհ դիվանագիտության պատճառով Վրաստանը արգելեց իր տարածքով զենք-զինամթերք տեղափոխել Հայաստան: Այս բաղադրիչը նույնպես կարող էինք օգտագործել 44-օրյա պատերազմի ընթացքում մեր մյուս հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով սպառազինություն տեղափոխելու նպատակով, եթե չլիներ Իրանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացումը , որը սկսվել էր դեռ Կոնջորյան Հայկի այն հայտարարությունից, որ Իրանը ավտորիտար երկիր է և վերջացել Բլինկինի այցին հաջորդած նիկոլի սահման փակելու հայտարարությունը:
Հարգելի ընկերնե՛ր, ուզում եմ, որ դուք հստակ իմանաք և գիտակցեք, որ պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից կախված է ամեն ինչ: Ինչպես երեկ իր մամլո ասուլիսի ժամանակ հստակ նշեց ՀՀ երկրորդ նախագահը. «10 տարի նախագահ եմ եղել, զենք ձեռք բերելու խնդիր երբեք չենք ունեցել. ինձնից հետո երրորդ նախագահը բերեց Ռուսաստանի ամենահզոր զենքը»։
Այսինքն, վստահությունը իրենց նկատմանբ և անձնական հարաբերությունները մեզ տվեցին 26 տարվա անվտանգություն, իսկ հիմա մեր երկիրը անտեր է...

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից