Կարծիք

29.09.2022 16:13


Երեկվանից իշխանական քարոզիչները, ուշադրություն, օվերտոնի պատուհան են բացել, թե բա Քոչարյանը պատրաստ է միջանցք տալ (տեսանյութ)

Երեկվանից իշխանական քարոզիչները, ուշադրություն, օվերտոնի պատուհան են բացել, թե բա Քոչարյանը պատրաստ է միջանցք տալ (տեսանյութ)

Դե չէէէ... Չկա սենց բան

Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսի ժամանակ հարց է հնչում, թե արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանին ՀՈւՄԱՆԻՏԱՐ միջանցք տալ, որպեսզի նա հեռանա: Նախագահ Քոչարյանն էլ ասում է, որ եթե հեռանալու գինը դա է, ապա, այո, պետք է տալ:

Երեկվանից իշխանական քարոզիչները, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ, օվերտոնի պատուհան են բացել, թե բա Քոչարյանը պատրաստ է ՄԻՋԱՆՑՔ տալ:

Էդ էլ հերիք չէր, Քոչարյան Անդոն էսօր ԱԺ-ում վստահ տոնով լրագրողներին ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը շատ վտանգավոր բաներ էր ասում երեկ, թե իշխանության գալու համար պատրաստ է միջանցք տալ:

Չէէէ, ո՞վ են սրանք: Ո՞նց կարելի ա էս աստիճան տմարդ ու տգետ լինել:

Հատուկ Անդրանիկ Քոչարյան & CO-ի համար տեղադրում եմ հարց-պատասխանի հղումը, տվեք նորից թող լսեն ու եթե էլի չհասկանան ինչ է ասում Նախագահը, ասեք թող մի բուռ հող ուտեն, մեռնեն:

Անժելա Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը