Գագիկ Եգանյան. «3 անձերից բաղկացած հանձնաժողով, որում իբր եղել է նաև իմ մասնակցությունը, պարզապես գոյություն չի ունեցել»
Հարգելի գործընկերներ,
միանգամայն կիսելով բաց նամակում արտահայտված մտահոգությունը` կապված Քասախ գյուղում փախստականների համար կառուցված սոլիալական շենքի անորակ շինարարության հետ միևնույն ժամանակ հարկ եմ համարում հայտնել հետևյալը.
միգրացիոն պետական ծառայությունը ոչ միայն այս, այլ նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցներով իրականացրած շինարարական մյուս ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չի ունեցել և չունի: Շինարարության ողջ գործընթացը, սկսած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, կապալառու կազմակերպության ընտրման նպատակով մրցույթ հայտարարելը, հաղթողին որոշելը ու նրա հետ պայմանագիր կնքելը, աշխատանքների ֆինանսավորումը և ընթացքի նկատմամբ վերահսկելը բացառապես իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից` իր գործընկեր կազմակերպության միջոցով: Այնպես որ բաց նամակում հիշատակված 3 անձերից բաղկացած հանձնաժողով, որում իբր եղել է նաև իմ մասնակցությունը և որը պետք է վերահսկեր շինարարության ընթացքը, պարզապես գոյություն չի ունեցել: Ուզում եմ հավատալ, որ նամակի հեղինակների կողմից իրականության հետ կապ չունեցող գործառույթներ ինձ վերագրելը անտեղյակության հետևանք է:

Հարգանքներով` Գագիկ Եգանյան