Լրահոս

13.09.2011 17:46


Կարինե Աճեմյան. «Ադրբեջանը դրսևորում է ապակառուցողական վարքագիծ»

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Նրա խոսքերով՝ չնայած  այն բանին, որ Ադրբեջանն է անընդհատ խոչընդոտում ԼՂ հակամարտության կարգավորումը, այնուամենայնիվ, շարունակում է հայտարարություններ անել, թե Կազանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն է խոչընդոտել խաղաղ համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելը։

–Սակայն անկախ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական  վարքագծին՝ Հայաստանը շարունակում է իր ջանքերը ղարաբաղյան հիմանախնդիրը բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ–ի կանոնադրության մեջ  արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ։ Հույս ունենք, որ առաջիկայում Ադրբեջանն իր մեջ ուժ  կգտնի ու խնդրի լուծմանը կմոտենա լրջորեն՝ գիտակցելով, որ  հարցի առնչությամբ կառուցողական և հետևողական մոտեցման դրսևորումը լավ ազդակ կհանդիսանա խնդրում իրական առաջընթաց ապահովելու համար,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը