Լրահոս

13.09.2011 17:41


Սեպտեմբերի 26–ին՝ ժամը 12։00–ին, տեղի կունենա խորհրդարանական քննարկում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության թեմայով

Սեպտեմբերի 26–ին՝ ժամը 12։00–ին, տեղի կունենա խորհրդարանական քննարկում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության թեմայով

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ ասել է, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է խորհրդարանական լսումներ կազմակերպել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգի ութամսյա գործունեության հետ կապված՝ սկսած համակարգում առկա խնդիրներից, ավարտած զարգացումների հնարավոր սցենարների քննարկմամբ, ներառյալ սակագների քննարկման հարցը։

Նա կոչ է արել քաղաքացիական խմբերին ակտիվ նախաձեռնություն ցուցաբերել և սեպտեմբերի 26–ին՝ ժամը 12։00–ին, հրավիրել է մասնակցելու խորհրդարանական քննարկումներին։ Ցանկացողները կարող են դիմել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովին (51–34–88) գրանցվելու, ինչպես նաև առանձին դեպքերում ելույթի հնարավորություն ունենալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը