Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում
«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Երևան էր մեկնել Մոսկվայից, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության ներկայացուցչին։
Նշվում է, որ թռիչքը կշարունակվի օդանավը փոխարինելուց հետո:
«Սեպտեմբերի 27-ի չվերթի ինքնաթիռը, որը պետք է «Շերեմետևո» օդանավակայանից հասներ Երևան, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում»,–ասված է հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի` ուղևորները գտնվում են օդանավակայանի սպասման գոտում և ապահովվում են ավիաընկերության չափանիշներին ու դաշնային ավիացիոն կանոններին համապատասխան:
Միաժամանակ «Baza» տելեգրամյան ալիքը գրում է, որ փոխարինման անհրաժեշտությունն առաջացել է «Աերոֆլոտի» միանգամից երկու օդանավերի լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով:
Ըստ «Baza»-ի՝ խոսքը վերաբերում է SU 7072 և SU 1868 չվերթեր իրականացնող ինքնաթիռներին, որոնք այսօր երեկոյան մեկնել են «Շերեմետևոյից»:
«Օդաչուները թռիչքի ժամանակ են իմացել, որ իրենց օդանավերի լիցենզիան ավարտվել է»,-հայտնել է աղբյուրը:
Արդյունքում երկու ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել Միներալնիե Վոդիում։
Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում
«Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Երևան էր մեկնել Մոսկվայից, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության ներկայացուցչին։
Նշվում է, որ թռիչքը կշարունակվի օդանավը փոխարինելուց հետո:
«Սեպտեմբերի 27-ի չվերթի ինքնաթիռը, որը պետք է «Շերեմետևո» օդանավակայանից հասներ Երևան, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում»,–ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ «Baza» տելեգրամյան ալիքը գրում է, որ փոխարինման անհրաժեշտությունն առաջացել է «Աերոֆլոտի» միանգամից երկու օդանավերի լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով:
Ըստ «Baza»-ի՝ խոսքը վերաբերում է SU 7072 և SU 1868 չվերթեր իրականացնող ինքնաթիռներին, որոնք այսօր երեկոյան մեկնել են «Շերեմետևոյից»:
«Օդաչուները թռիչքի ժամանակ են իմացել, որ իրենց օդանավերի լիցենզիան ավարտվել է»,-հայտնել է աղբյուրը:
Արդյունքում երկու ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել Միներալնիե Վոդիում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am