Կարեն Ավագյան. «Պարոնայք, հա՛րց տանք ինքներս մեզ...»
ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Աբագյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Ազգային բանակի վերաբերյալ թեման, որի շուրջ ցանկանում եմ խոսել, խիստ արդիական է մարտահրավերների ներկա փուլում, ընդ որում, ոչ միայն բանակ-հասարակություն ամուր կապի, երկրում բանակի բարձր վարկանիշի անհրաժեշտության առումով, այլև այն առումով, որ մեր հակառակորդները հասկանում են այդ գործոնների նշանակությունը պետականաշինության գործում, իսկ մենք, կարծես թե, ոչ: Իսկապես, ադրբեջանական որ կայքը բացում ես, ողողված է իրենց պարտված բանակի ու գեներալների մասին գովեստի խոսքերով, իսկ մեզ մոտ՝ ճիշտ հակառակ վերաբերմունքը, այն էլ մեր հաղթական բանակի, մեր հերոս հրամանատարների նկատմամբ: Ամենավատն այն է, որ երբ մի պահ, ինքդ էլ կասկածելով, ուզում ես ճշտել, թե իրո՞ք ամեն ինչ այդքան վատ է, պարզվում է ճիշտ հակառակը: Այսպես՝ երբ ես իմ աղբյուրներից, պարզապես ինձ համար, փորձեցի պարզել, թե համեմատական կարգով այս տարվա ցուցանիշը որքանով է «վատ», դուրս եկավ, որ այդ «վատը» լավագույն ցուցանիշն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ, և զոհերի թիվը զգալի չափով փոքր է մինչ այս լավագույն արդյունքներով փակված 2007 թվականի տվյալ ամսվա ցուցանիշից:
Ի՞նչ է ստացվում: Նորից մի խումբ մարդիկ պարա՞պ են մնացել: Ո՛չ: Արդեն սկսում ես մտածել, որ ո՛չ, սա ոչ թե պարապ մարդու հոխորտանք է, այլ պլանավորված հարձակում ազգայինի դեմ, ուստի ես նման մարդկանց ասելիք չունեմ և ոչ էլ մտքափոխելու ցանկություն: Առավել ևս՝ հնարավոր է, որ իրենք անգամ այդպես չեն էլ մտածում, գուցե համոզված են լրիվ հակառակում, պարզապես կատարում են պատվերը: Ասելիք կա այդ հոսանքների մեջ ակամա ընկնողներին, այսինքն՝ սովորական քաղաքացուն: Ի վերջո, եկեք հասկանանք, ում և ինչում ենք մեղադրում: Բանակում զինվորին պետք է ապահովեն սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդով, սովորեցնեն լավ կրակել, օգտվել իրեն ամրակցված զենքից, ֆիզիկապես կոփեն և այլն: Թվարկվածներից ոչ մեկի մասով կարծես թե դժգոհություն չկա, համենայն դեպս, ոչ ոք այդ մասին չի խոսում կամ գրում: Իսկ ինչո՞ւ: Ինչո՞ւ որևէ մեկը չի բողոքում, որ իր որդուն, ասենք, վատ են սովորեցրել կրակել ինքնաձիգից կամ բանակից վերադարձած իրենց որդին ֆիզիկապես շատ թույլ է: Թե՞ բոլորը այդ առումներով լավ են լինում պատրաստված: Եթե՝ այո, ուրեմն հրաշալի է զինված ուժերի մեր համակարգը, որովհետև, պաշտպանության նախարարը հակամարտության մեջ գտնվող մեր երկրում առաջին հերթին պետք է աշխատի հենց այս ուղղություններով: Կարգապահության ուղղությամբ՝ նույնպես, բայց, պարոնայք, հա՛րց տանք ինքներս մեզ, մի՞թե պաշտպանության նախարարը պետք է բացատրի մեր որդիներին, որ. “Զավա՛կս, 5 հոգով մեկին մահու չափ ծեծելը ստորություն է, ինչ էլ նա արած լինի”: Այս իմաստով՝ վստահաբար անելիքը մերն է՝ բոլորինս, նաև նրանցը, ովքեր, իրենց մեղքը թողած, զբաղված են մեղադրելով: Ի վերջո, հարկավոր է ուղիղ նայել ճշմարտության աչքերի մեջ. հայոց բանակը կազմված է մեր զավակներից, և միտումնավոր պախարակողները, ովքեր ամեն արտակարգ պատահարից կարծես ուրախանում են, ժողովրդի՝ քափ ու քրտինքով ստեղծած հայոց բանակն օտարել են ուզում հենց ժողովրդից: