Լրահոս

13.09.2011 17:06


Համլետ Հարությունյանը տեղյակ չէ՝ ինչու է Կարեն Կարապետյանը հրաժարական տվել

Համլետ  Հարությունյանը տեղյակ չէ՝ ինչու է Կարեն Կարապետյանը  հրաժարական տվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ  Հարությունյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ՝ ինչ պատճառով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարական տվել։

–Ես տեղյակ եմ այնքան, որքան մեր կուսակցության նախագահը խորհրդի նիստի ժամանակ ասաց, որ որևէ ներքին խնդիր չկա. նա պետք է այլ աշխատանքով զբաղվի։ Ինձ թվում  է՝ հրաժարական տալը  կամ աշխատանքից ազատվելը ողբերգություն չէ։ Կարեն Կարապետյանը մեր հասարակության մեջ  ճանաչված անձնավորություն է իր դրական հեղինակությամբ, և հույս ունեմ, որ կմնա քաղաքականության մեջ։ Նրա տարիքը, փորձառությունն ու անցած  ճանապարհն ուղղակի ստիպում են ինձ մտածելու, որ կայացած պետական քաղաքական գործիչը չի հեռանա քաղաքականությունից,–ասել է նա։

Համլետ Հարությունյանը Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ–ից դուրս գալու լուրերը  համարել է հիմարություն։

–Նա մնում է կուսակցության կառույցի իր պաշտոններում, որովհետև տնտեսական հանձնաժողովի նախագահն է, և եթե հրաժարական տա, բոլորիդ հայտնի կլինի։ Նա մնում է ՀՀԿ–ի երևելի դեմքերից մեկը և այդպես էլ կմնա,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը