Աշխարհ

27.09.2022 11:20


Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա․ տեղի ունեցածն ահաբեկչություն է որակվել (լուսանկար)

Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել Մերսինի ոստիկանական բաժանմունքի վրա․ տեղի ունեցածն ահաբեկչություն է որակվել (լուսանկար)

Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանության շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կա զոհ և վիրավոր։ A Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով կեսգիշերին) Մերսին քաղաքի Մեզիթլի թաղամասում։ Անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ոստիկանության բաժանմունքի վրա։ Հաղորդվում է նաև պայթյունի մասին, որն իրականացվել է հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ ահաբեկրության հետևանքով զոհվել է մեկ ոստիկանը։ Եվս մեկը ծանր վիրավորումներ է ստացել։

«Արդեն հայտնի է՝ որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում»,-ՆԳ նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Mersin'de polis lojmanına saldırı: 2 yaralı - Hbrler.com

enBursa Haber - Bursa, Bursaspor, Güncel, Magazin - Haberde 'en'lerin  adresi...

Mersin'de polisevine saldıran teröristler kadın çıktı, işte çatışma anı -  tg mobile

Son dakika! Mersin'de polisevine alçak saldırı: Bombalı tuzak kuran hain  yakalandı - TGRT Haber

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը