Լրահոս

13.09.2011 16:46


Կարեն Կարապետյանն իր ուժերը տնտեսական դաշտում է օգտագործելու

Կարեն Կարապետյանն իր ուժերը տնտեսական դաշտում է օգտագործելու

ԱԺ նախագահ Հովիկ Աբրհամյանը կարծում է, որ իրենք պետք է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի ուժերն օգտագործեին քաղաքակա՛ն դաշտում։

–Բայց Կարապետյան Կարենը որոշել է տնտեսական դաշտում իր ուժերն օգտագործել,–ընդգծել է Հ. Աբրահամյանը։

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ «7օր»–ի հետ զրույցում պնդել է, որ Կարեն Կարապետյանի հրաժարականը որևէ խմորման հետևանք չէ. պարզապես նա անձամբ չի ցանկացել պաշտոնավարել։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես հավաստիացրել է, որ դա անձնական որոշման հետևանք է և քաղաքական կամ միջադեպային որևէ ենթատեքստ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը