Լրահոս

13.09.2011 16:44


Ժիրինովսկին առաջարկում է Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ մուտքի արտոնագրային կարգ (визовый режим) սահմանել

Ժիրինովսկին առաջարկում է Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ մուտքի արտոնագրային կարգ (визовый режим)  սահմանել

Երեքշաբթի Ռուսաստանի լիբերալ–ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի միգրացիոն խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրների քաղաքացիների համար ՌԴ մուտք գործելու արտոնագրային կարգ սահմանել:

–Դա մեր ծրագրային պահանջներից մեկն է,–հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ արտոնագրային կարգի ներմուծումը չի վերաբերում Ղազախստանին, Ուկրաինային, Բելառուսին և Մոլդովային։

Այս խորագրի վերջին նյութերը