Լրահոս

13.09.2011 16:27


Անցկացվել են հարցումներ

Անցկացվել են հարցումներ

«500 ձայն» հասարակական հետազոտությունների խմբի անցկացրած մի ուսումնասիրության համաձայն 2012 թվականին ամենասպասվող իրադարձությունը Հայաստանցիների 35 տոկոսը համարել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, 23 տոկոսը` Լոնդոնի օլիմպիական խաղերը, 15 տոկոսը` ՌԴ նախագահի ընտրությունները, և միայն 10 տոկոսը` ՀՀ ԱԺ ընտրությունները:

Հաարցվածների ճնշող մեծամասնությունը` մոտ 72 տոկոս անտարբեր է իշխանություն-ՀԱԿ երկխոսության հանդեպ: ԵՎ միայն 12 տոկոսն է դրական վերաբերվում:

«Երկրի տնտեսական խնդիրների շուրջ ո՞ր քաղաքական ուժի դիրքորոշումներն են Ձեզ ավելի հոգեհարազատ» հարցին ստացվել է հետևյալ պատկերը. ԲՀԿ` 35%, ՀԱԿ` 22%, ԺԿ` 7%:

Հարցվողների 22 տոկոսը համարում է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներն առաջնահերթ են «Ժառանգության» ծրագրերում, երկրորդ տեղում է ՀԱԿ-ը` 20 տոկոս:

«Ո՞ր քաղաքական ուժն է հիմնական այլընտրանքը այսօրվա իշխանություններին» հարցին 24 տոկոսը պատասխանել է ՀԱԿ, Ժառանգություն` 12 տոկոս, ՀՅԴ` 7 տոկոս: Իսկ 25 տոկոսը` համարում է մեկ այլ, նոր ուժ:

«Ո՞ր քաղաքական ուժն է ավելի մեծ տեղ տալիս սոցիալական ոլորտին» հարցին մասնակիցների 34 տոկոսը պատասխանել է ԲՀԿ, այնուհետև` ՀԱԿ՝ 18%, ՀՅԴ` 15%:

Ըստ հետազոտության` կոալիցիոն կառավարության մաս կազմող ԲՀԿ-ին վատացող տնտեսության ֆոնին հաջողվել է մեծացնել իր սոցիալական բազան:

Հայ-թուրքական հարաբերություններում և ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հարցվողների համակրանքը ՀՅԴ-ի կողմն է` 28 տոկոս, որին հաջորդում է ՀԱԿ-ը: Արձանագրությունների սառեցման և բարեկեցության անկման ֆոնին նկատվում է ազգայնական տրամադրությունների աճ:

«Հետազոտության ավելի դետալային վերլուծությունը հուշում է, որ հասարակության լայն շերտերի բարեկեցության մակարդակը նկատելիորեն իջել է և, հետևաբար, մեծացել է դժգոհ ընտրազանգվածի ծավալը: Մարդկանց ավել շատ հետաքրքրում են տնտեսական, սոցիալական խնդիրները, ինչն էլ հավանորեն դառնալու է հիմնական գործոնը այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ ընտրություն կատարելու հարցում»,- ասում է խմբի համակարգող Բ. Մաթևոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը