Տնտեսական

26.09.2022 11:23


Քա՞նի խոշոր պետական գույք է վաճառվել 2021 թվականին

Քա՞նի խոշոր պետական գույք է վաճառվել 2021 թվականին

ԱԺ նախորդ քառօրյայում հաստատվեց պետական գույքի 2021թ․ մասնավորեցման ցանկը։ Ինչպես գիտենք, կառավարությունը բազմաթիվ պետական գույք է հանել վաճառքի՝ ուղիղ վաճառքի կամ աճուրդի ձևով, մեկնաբանելով, թե մասնավորն ավելի լավ է կառավարում։

Եվ այսպես, կառավարության կողմից ընդունվել են 6 ընկերությունների բաժնետոմսերի, բաժնեմասի մասնավորեցնելու մասին Կառավարության որոշումներ, որոնցից մասնավորեցվել են՝ դասական աճուրդով 2 փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և ուղղակի վաճառքի ձևով 1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը։

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 395,774.49 հազար հայկական դրամ: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294,565.85 հազար հայկական դրամ:

Վաճառվել են հետևյալ ընկերությունները՝

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք (Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Սպանդարյան փող.): Գնորդ՝ Բագրատ Առաքելյան:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր (քաղ. Երևան, Խանջյան 19): Գնորդ՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվին՝ 40%, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 30%, «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ-ի 30% :

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք: Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան:

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցում: Գնորդ՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ:

«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի Ք.Երևան, Բագրատունյաց 73 և «Բագավան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր (Ք.Աշտարակ, Բագավան 2)։ Գնորդ՝ «Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ» ընկերություն Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փողոց 1312 Վիկտորիա, Մահե, Սեյշելյան կղզիներ Տնօրեն Դավիթ Գալստյան:

Լուծարվել են «Ագրոսպասարկում» և «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ները։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը