«WikiLeaks». Շահնազարյանը խոստացել է ԼՏՊ–ի ելույթի տեքստն ուղարկել հանրահավաքից առաջ
Հայտնի «WikiLeaks» կայքը շարունակում է ներկայացնել ամերիկյան դիվանագետների գրագրությունը։ Ըստ հրապարակված փաստաթղթերից մեկի՝ 2008 թվականի հոկտեմբերի 14–ին ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ։ Զրույցի ընթացքում Շահնազարյանը հայտնել է, որ սպասվող հանրահավաքի ժամանակ (հոկտեմբերի 17–ին – «7 օր») Տեր–Պետրոսյանը ելույթ է ունենալու պատրաստի տեքստից, որը թարգմանվում է անգլերեն և ռուսերեն։ Շահնազարյանը դեսպանին ասել է, որ Տեր–Պետրոսյանի խոսքում կլինեն հստակ մեսիջներ ԱՄՆ–ին ու Հայաստանի կառավարությանը։ ՀԱԿ անդամը խորհուրդ է տվել տարբերել այդ մեսիջները և հանրահավաքային հռետորաբանությունը, որը պետք է անտեսել։
Շահնազարյանը խոստացել է, որ ելույթի անգլերեն տարբերակը ամերիկյան կողմը կունենա ուրբաթ երեկոյան՝ մինչև Լևոն Տեր–Պետրոսյանի երեկոյան հանրահավաքի ելույթը։