Կարծիք

25.09.2022 20:38


Նիկոլը նույն խոսքերը կրկնելու է այն տարբերությամբ, որ առաջին դեպքում հանձնվեց Արցախի 75%, երկրորդ դեպքում կհանձնվի Հայաստանի սուվերեն տարածքի մի հատվածը (տեսանյութ)

Նիկոլը նույն խոսքերը կրկնելու է այն տարբերությամբ, որ առաջին դեպքում հանձնվեց Արցախի 75%, երկրորդ դեպքում կհանձնվի Հայաստանի սուվերեն տարածքի մի հատվածը (տեսանյութ)

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի». նիկոլ

Հարգելի ընկերներ՝

Իմացե՛ք, որ այս խոսքերը կրկնվելու են քանի դեռ ազգակործան պատուհաս նիկոլը գտնվում է իշխանության ղեկին: Այս խոսքերը կրկնվելու են այն տարբերությամբ, որ եթե առաջին դեպքում հանձնվեց Արցախի 75%, ապա երկրորդ դեպքում կհանձնվի Հայաստանի սուվերեն տարածքի մի հատվածը: Ես վստահաբար ասում եմ ձեզ, հարգելի ընկերներ, թե ինչ է ասելու կործանիչ նիկոլը. «Ես դա կարող էի ստորագրել առանց պատերազմի և զոհերի. ես ձեզ զգուշացնում ու ասում էի, եկեք գնանք կռվենք, բայց դուք չհամաձայնվեցիք: Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա, և ես պարտադրված ստորագրեցի խաղաղության պայմանագիրը, փրկելով Հայաստանի մնացած մի մասը: Դուք ինձ կրկին հարց կտաք, արդյո՞ք կարող էի կանխել պատերազմը, այո՛ կարող էի կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե առանց զոհերի, բայց դուք չհամաձայնվեցիք»:

Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և մի պահ խորհե՛ք, հուսամ կհասկանաք, ինչ եմ ասում։ Կամքի ուժ ունեցե՛ք և ապրե՛ք աղոթքի մեջ զետեղված խոսքերի ներքո.«...և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն։ Զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յավիտեանս յավիտենից Ամէն»։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը