Լրահոս

13.09.2011 15:30


Քաղաքացիական ծառայության մարտահրավերները` երևանյան միջազգային համաժողովում

2011թ. սեպտեմբերի 7-ից 9-ը Երևանում անցկացվեց «Մասնաgիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը` «Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ. նպատակներ և արդյունքներ» խորագրով: Համաժողովը հանրային ծառայության պատասխանատուներին համախմբող ցանցի շրջանակներում է, որը  տարեկան հանդիպումների միջոցով միավորում է ոլորտի ավագ պաշտոնյաներին` գիտելիքներ և փորձ փոխանակելու, նոր գաղափարներ քննարկելու և հանրային ծառայության ոլորտում առկա ընդհանուր խնդիրներ լուծելու նպատակով: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը համաժողովը կազմակերպել էր ԵԱՀԿ-ի, Եվրամիության ՙՍիգմա՚ ծրագրի և UNDP-ի ֆինանսական ու փորձագիտական աջակցությամբ: Համաժողովին մասնակցում էին 14 երկրի` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Էստոնիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների ղեկավարները: Համաժողովի նպատակն էր` քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրել արդեն կայացած երկրների փորձը:

Սեպտեմբերի 7-ին, համաժողովի բացման ժամանակ մասնակիցներից ողջունեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավաստիացնելով, որ համաժողովի եզրահանգումները կարող են բարձրացնել մեր երկրի կառավարման համակարգի արդյունավետությունը:

Համաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Հայաստանում ոլորտի բարեփոխումները պայմանավորեց երկու` արտաքին և ներքին գործոններով` մասնավորապես նշելով.  ¦Արտաքին գործոնը պայմանավորված է Հայաստանի որդեգրած եվրոպականացման քաղաքական կուրսով, ինչը քաղաքացիական ծառայության ոլորտում դրսևորվում է համակարգի սկզբունքները, մեխանզիմները եվրոպական արժեհամակարգերին ու չափորոշիչներին  համապատասխանեցնելու, ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով` դրանք տեղայնացնելու և ներդաշնակեցնելու միջոցով:  Երկրորդը խարսխված է բարեփոխումների նկատմամբ առկա հասարակական և պետական ներքին պահանջարկի վրա, որի առանցքը պետական կառավարման բաղադրիչների զար•ացումն է: Իսկ այդ բաղադրիչներն ուղղված են առաջնահերթորեն քաղաքացիների իրավունքների իրացման և արդյունավետ պաշտպանության պայմանների ու մեխանիզմների ստեղծմանը, որակյալ հանրային ծառայության մատուցմանը, վերջնարդյունքում` քաղաքացիների կյանքի  որակի բարելավմանը¦:

Համաժողովը թույլ տվեց ընդհանրացնել քաղաքացիական ծառայության ոլորտի բարեփոխումների ընթացքում առաջացող հիմնական մարտահրավերները` համակարգը որակյալ մասնագետներով համալրելու, քաղաքացիական ծառայության գրավչությունը բարձրացնելու, քաղաքական գործոնների ազդեցությունից պաշտպանելու,  բարեփոխումների շարունակականությունն  ապահովելու և այլ հիմնահարցերի շրջանանակներում:

Սեպտեմբերի 8-ին նաև համագործակցության 5-ամյա հուշագիր ստորագրվեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության վարչության միջև: Համագործակությունը ներառում է հանրային ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման, դրանցում  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման, քաղաքացիական ծառայության ոլորտում ծառայությունների մատուցման բարելավման ոլորտները:

Գոռ Աբրահամյան

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը