Լրահոս

13.09.2011 15:21


Հովիկ Աբրահամյանը ո՛չ վարչապետ է ուզում դառնալ, ո՛չ էլ ՀՀԿ-ի գլխավոր շտաբի պետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ևս մեկ անգամ հերքել է տարածվող այն լուրերը, թե ինքը ցանկություն ունի դառնալու վարչապետ:

-Ես ևս մեկ անգամ նրանց համար, ովքեր լավ չեն հասկանում կասեմ, որ նման ցանկություն Աբրահամյան Հովիկը չունի: Ես ուղղակի հասկացել եմ, որ մարդիկ կան, որոնք ցանկանում են ու իրենց անվան հետ  իմ անունն էլ են գրում,-ասել  նա:

Հարցին, թե ՀՀԿ գլխավոր շտաբի պետ դառնալու  ցանկություն է՞լ չունի` Հովիկ Աբրահամյանն ասել է, թե` ո՛չ:

-Շտաբի պետ դառնալու  ցանկություն էլ չունեմ: Եթե որևէ մեկը կարող է ավելի լավ ղեկավարել շտաբը, ապա ես կպաշտպանեմ նրան: Մեզ համար  կարևոր չէ, թե ով է ղեկավարում շտաբը, այլ  կարևոր է, թե ով արդյունավետ  կղեկավարի: Անձը կապ չունի: Կարևորն այն է, որ  մենք բոլորս այնպես անենք, որ ՀՀԿ-ն 2012թ-ին ևս ունենա մեծամասնություն,-ասել է նա:

Հովիկ Աբրահամյանը նաև  պարզաբանել է, թե ՀՀԿ նախընտրական գլխավոր շտաբի պետի նշանակման հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել:

Հարցին, թե ի՞նչ պաշտոնում ինքը իրեն կուզեր տեսնել ապագայում` Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե օրենսդիր մարմնի ղեկավար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը