Լեռնիկ Ալեքսանյանի համար Կարեն Կարապետյանի հրաժարականը անակնկալ է եղել
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼեռնիկԱլեքսանյանը պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, արդյոք ներքին խնդիրնե՞րկան` ասել է, թե իր համար ևս անակնկալ է եղել այդ հրաժարականը:
-Ես ներքին խնդիրներ չեմ տեսել, հատկապես նախագահի տված գնահատականը միշտ եղել է բարձր մակարդակի: Ինձ համար շատ անակնկալ էր և ես չեմ կարծում, թե նախագահի հետ կապված խնդիրներ կային: Ես դա չեմ նկատել: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Նույնիսկ դժվար է ասել՝ նա ընդամենը այդ պաշտոնից է դուրս եկել, թե նաև կարծիքներ կան, որ կուսակցությունից է դուրս գալու: Նա քաղաքական մեծ ամբիցիաներ չուներ: Խոսքը մեծ ամբիցիաների մասին է: Շատ հնարավոր է, որ նույնիսկ ազատ ժամանակի, իր կյանքը նոր ձևով դասավորելու խնդիրներ ուներ, որովհետև նրա տեսակն այդպիսին է: Բայց նաև չեմ բացառում, որ նա կմնա քաղաքականությունում: Ոչ իր պաշտոնում, այլ ուրիշ, բայց ես դժվարանում եմ մտածել, որ իր և նախագահի միջև կլինեն հակասություններ,-ասել է նա:
Լեռնիկ Ալեքսանյանի համար Կարեն Կարապետյանի հրաժարականը անակնկալ է եղել
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, արդյոք ներքին խնդիրնե՞ր կան` ասել է, թե իր համար ևս անակնկալ է եղել այդ հրաժարականը:

7or.am