Կարծիք

22.09.2022 10:11


«Սուրմալուի ճգնաժամը» շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ողջ ազգաբնակչությունը, ճանապարհը փոքր֊ինչ շեղելով, կսովորի ինչ֊որ մեկի տոնավաճառի տեղը

«Սուրմալուի ճգնաժամը» շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ողջ ազգաբնակչությունը, ճանապարհը փոքր֊ինչ շեղելով, կսովորի ինչ֊որ մեկի տոնավաճառի տեղը

Եթե որևէ մեկը կասկածում է, որ պետության համար (անգամ` նիկոլի ղեկավարած պետության) Սուրմալու տոնավաճառի մի քնձռոտ շենքի մնացորդները մի քանի օրում վերացնելը, դիմացի ճանապարհը ազատ երթևեկելի դարձնելն ու շուկան ամբողջությամբ վերաբացելը դա իրենից որևէ դժվարություն է ներկայացնում, ապա նա տխմարության աստիճան միամիտ է։

Եթե ինձ չեք հավատում` դիմեք ցանկացած միջին կարգի շինարարական ընկերության` քմծիծաղով կասեն, թե դա համեստ ուժերով քանի օրում կարելի է ապամոնտաժել ու սրբել֊վերացնել։

Իրականում` «Սուրմալուի ճգնաժամը» շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ողջ ազգաբնակչությունը, ճանապարհը փոքր֊ինչ շեղելով, կսովորի ինչ֊որ մեկի տոնավաճառի տեղը։

Ի դեպ, կարծես իրենց հաշվարկով այդ «վարժեցումը» կարող է տևել մինչ հունվար։

Պա՞րզ է ամեն ինչ։

Դե, բարի երթ։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը