Աշխարհ

21.09.2022 11:53


Ուկրաինան կորցրել է բանակի կեսը, Ռուսաստանն ունի 5937 զոհ. Շոյգու

Ուկրաինան կորցրել է բանակի կեսը, Ռուսաստանն ունի 5937 զոհ. Շոյգու

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, ասել է, որ մեծ ու դժվարին մարտական աշխատանք է ընթանում, զինծառայողները դա անում են պատվով:

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Շոյգուն ընդգծել է, որ իրենք կռվում են ոչ այնքան Ուկրաինայի, որքան հավաքական Արևմուտքի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային մատակարարում է հսկայական քանակությամբ զենք, մոտ 70 ռազմական և ավելի քան 200 քաղաքացիական արբանյակներ, ՆԱՏՕ-ի ողջ խումբն աշխատում է Ուկրաինայի շահերից ելնելով, մինչդեռ Կիևն ավելի ու ավելի հաճախ օգտագործում է արևմտյան զենք խաղաղ բնակչությանը հարվածելու համար։

Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան արդեն կորցրել է բանակի կեսը՝ 61 207 զոհ, 49 368 վիրավոր, մինչդեռ ռուսական բանակն ունի 5937 զոհ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները»,-ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար»,-ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը