Կարծիք

21.09.2022 10:23


Դուք ոչնչատեսիլ դավաճաններ, ծրագրված թուլացրիք ու ոչնչացրիք ամեն բան, ինչին կպաք

Դուք ոչնչատեսիլ դավաճաններ, ծրագրված թուլացրիք ու ոչնչացրիք ամեն բան, ինչին կպաք

«Ժողովուրդներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ Ներկա իրավիճակը/նկատի ունի Դոնբասն ու Լուգանսկը/ ցույց է տալիս, որ նրանք ուզում են տնօրինել իրենց ճակատագիրը»։ Սա ասում է Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովը՝ անդրադառնալով սեպտեմբերի 23-ին և 27-ին Խերսոնում և Զապորոժիեում նախատասված Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեն։

Ես կողմ եմ սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքին՝ քաղաքական բառապաշարով՝ ինքնորոշման իրավունքին։ Բայց ինչո՞ւ ընտրողաբար, աշխարհի անթարթ աչքի առջև մի ժողովուդ դրա իրավունքն ունի, մյուսը՝ ոչ․․․

Ինչու՞, ինչու՞ Արցախի ժողովուրդը սեփական հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք չունի՞․․․

Թղթի վրա ձևակերպված միջազգային իրավունքը գործադրվում է ընտրողաբար՝ կախված աշխարհաքաղաքական շահերից, քաղաքական պատեհությունից ու նպատակահարմարությունից, ուժի դիրքերից։

Միջազգային կառույցները վերածվել են կրկնակի ստանդարտներ հետապնդող, հաճախ ամուլ և անպտուղ ձևաչափերի, սասանված հեղինակությամբ, անսպասում, արժեք չունեցող բառով․․․Սա է իրականությունը։

Այո, ուժն է ծնում իրավունք, իսկ դուք ոչնչատեսիլ դավաճաններ, ծրագրված թուլացրիք ու ոչնչացրիք ամեն բան ինչին կպաք։

Ո՞նց եք ապրում մեղքի այս ծանրության տակ․․․

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայրենիք։ Վիրավոր Հայրենիք․․․ամեն բան լավ է լինելու․․․Ոտքի ենք կանգնելու։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը