Կարծիք

20.09.2022 13:19


Այս պահին կանգնած ենք նոր ցեղասպանության առջև

Այս պահին կանգնած ենք նոր ցեղասպանության առջև

Հին թշնամին նոր բարեկամ չի դառնա. Շիրազ

Սեպտեմբերի 12-ին թուրք ազգայնական, Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ, «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին, կրկին անդրադարձ է արել հայ-թուրքական հարաբերություններին, հիշեցնելով և ասելով, որ.

«Մենք Հայաստանի ղեկավարությանը ասում ենք՝ կողմնորոշվեք, ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ թուրք ժողովուրդն ունի այն ուժը, որը կբնաջնջի Հայաստանը պատմության էջերից ու աշխարհագրական քարտեզից, և որ նրանք հատում են մեր համբերության սահմանը»:

Հասկանում եք չէ՞, որ մենք այս պահին կանգնած ենք նոր ցեղասպանության առջև, ու, որ մեր իշխանությունների շնորհիվ մնացել ենք մեն-մենակ ՆԱՏՕ անդամ Թուրքիայի սպառնալիքների առջև:

Այս անբան ու ապիկար իշխանությունները (նիկոլը), իրենց անգրագիտության ու անճարության պատճառով ձախողել են թե՛ դիվանագիտական, թե՛ միջանձնային և թե՛ ռազմական բոլոր կապերը ու խնդիրներ առաջացրել այդ բոլոր ուղղություններով, վտանգելով հայ ժողովրդին և հայոց պետականությունը, որն արդեն գոյաբանական խնդիր է...

նիկոլի վարած քաղաքականության հետևանքով հայտնվելու ենք ողբերգական վիճակում, որը շատ լավ նկարագրում է հայ Մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը.

«...Ո՜վ լիրբ լռություն. ու լռում են, տես,
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես ծուխն իր ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկդ անսահման,
Հարավն՝ անիրավ,
Որ ազգիս կերավ...

Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի
Այս չորս բերանով գոռայիր մի հեղ՝
Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
Չէր հորդա դժոխքն այսքան խելահեղ,
Մի բուռ չէր մնա ծովից՝ ազգը մեր...
Ով ժանտ մարդկություն, վիշա՜պ օձաքիստ,
Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
Ո?նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր»:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի...

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը