Ս.թ. սեպտեմբերի 14-ին, չորեքշաբթի, ժամը 10:30-13:30-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա քննարկում «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից` վեր հանելու բանակի խնդիրները, առաջարկելու և քննարկելու կոնկրետ միջոցառումներ բանակի բարեփոխումների ուղղությամբ:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ իրավասու պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակայության և լրատվամիջոցների մոտ 70 ներկայացուցիչներ:
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը միավորում է քաղաքացիների, որոնք մտահոգված են Հայաստանի Հանրապետության բանակում տիրող վիճակով, զինծառայողների նկատմամբ իրականացվող բռնություններով ու սպանություններով, կոռուպցիայով և բարոյահոգեբանական մթնոլորտով, հանցագործությունների կոծկման ու անարդար դատաքննության պրակտիկայով:
Քննարկում «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով