Ամերիկացի կոնգրեսմենը շնորհավորել է ԼՂՀ 20-ամյակի կապակցությամբ
Ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնե կրտսերը ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին:
«Հարգելի պարոն Նախագահ, թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ժողովրդին և անձնապես Ձեզ ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ, որը անկախության համար ձեր պայքարի ևս մեկ կարևոր ուղենիշ է խորհրդանշում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հայտարարել է ազատ և ժողովրդավարական պետություն կառուցելու իր մտադրության մասին և հաստատուն քայլերով գնում է այդ ճանապարհով: Դուք հաջողությամբ պաշտպանել եք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ խիզախ որդիներ և դուստրեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի ազատության: Արդար գործի նկատմամբ ձեր հաստատուն հավատը և տոկունությունը ձեզ հետագա հաղթանակներ են բերել պատերազմից ավերված տնտեսության վերականգնման, ժողովրդավարության ամրապնդման և կայուն զարգացման ու բարգավաճման համար ամուր հիմքերի ստեղծման գործում»,- ասվում է նամակում:
Իր նամակում կոնգրեսմենն ընդգծում է, որ «անցած 20 տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) ապացուցել է իր կենսունակությունը, իր ամուր նվիրվածությունը ազատության, խաղաղության և ժողովրդավարության համընդհանուր արժեքներին»:
«Ես բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նկատմամբ ձեր կառուցողական մոտեցումն ու հետևողական աջակցությունը և վստահեցնում Ձեզ Արցախի անվտանգության և զարգացման գործին մեր հաստատուն նվիրվածության մեջ: Հպարտության զգացումով ես կանգնած եմ ձեզ մոտ դեպի ազատություն տանող ձեր հերոսական ուղու վրա և աջակցում եմ ձեր ջանքերին` հասնելու ձեր անկախության պաշտոնպես, միջազգայնորեն ճանաչմանը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ամբողջ աշխարհի վրա` որպես ձեր ժողովրդավարական երազանքի իրականացման վկայություն»,- նշված է Ֆրենկ Փալոնե կրտսերի նամակում: