ՀՀ-ի շուրջ այժմ ստեղծած իրավիճակն իշխանությունների անգործության և կամքի բացակայության սարսափելի արդյունքն է
Ցանկացած իշխանության գլխավոր արատներից մեկը՝ անպատասխանատվությունն է :
Պետք է հասկանալ , քանի դեռ իշխանությունը գոյություն ունի միայն իր համար, քանի դեռ նա կպաշտպանի միայն իր շահերը և անպատասխանատու ու ցինիկ կլինի, պետությունը չի կարող լուրջ հաջողությունների հասնել ։ ՀՀ-ի շուրջ այժմ ստեղծած իրավիճակն իշխանությունների անգործության և կամքի բացակայության սարսափելի արդյունքն է:
Պետության համար ծանր ժամանակաշրջանում մարդիկ պետք է միավորվեն և միասին հաղթահարեն այն ։Այս օրերին մեր ժողովրդին պետք է միավորեր պետական բարձրագույն իշխանությունը ։ Բայց ժողովրդին համախմբելու փոխարեն տեսնում ենք կատարյալ ոչ պրոֆեսիոնալիզմ, դավաճանություն, խաբեություն, կապիտուլյացիա, հիմար կադրային քաղաքականություն, ապազգային և հակապետական սադրանքներ…
Եվ ամենօրյա անիմաստ ինքնագովաբանություն…
«Նապոլեոնյան բարդույթով» միջակությունը տանում է մեր պետությունը դեպի կործանում:
Եվ որքան երկար ժամանակ այս փոքրիկ սուտասանը մնա իշխանության ղեկին, այնքան քիչ հնարավորություն կունենանք մենք՝ հայերս, հաղթելու պատերազմում թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամու դեմ:
Գործողությունների ալգորիթմը պարզ է, սահմանադրական և խաղաղ. պետական քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները,եկեղեցին, անհատները միավորվում են ազգային դրոշի՝ հայ ազգի պետականության գաղափարի ներքո, հասարակությանը առաջարկում են պետություն կառուցելու հայեցակարգ և կոնկրետ ծրագիր, անհատականացված կառավարության թիմ, և խաղաղ գործողությունների միջոցով փոխում են իշխանությունը ։
Այսօր հրատապ է կանխել լայնածավալ զինված առճակատումը, կանխել ռազմական գործողությունների շարունակությունը։ Հաջորդը, փնտրել դիվանագիտական կամ այլ ճանապարհ, որը մեզ թույլ կտա վերականգնել խաղաղությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը ։
Այսօր բոլոր պատասխանատու և հայրենասեր քաղաքացիների խնդիրն է փրկել երկիրը, այլ ոչ թե իշխանությանը ապօրինի տիրացած մի բուռ քաղաքական գործիչների, և խաղաղություն ու բարգավաճում բերել մեր Հայրենիքին:
Եզրակացությունը միանշանակ է՝ դավաճան և անպատասխանատու իշխանությանը պետք է քշել։
ՀՀ-ի շուրջ այժմ ստեղծած իրավիճակն իշխանությունների անգործության և կամքի բացակայության սարսափելի արդյունքն է
Ցանկացած իշխանության գլխավոր արատներից մեկը՝ անպատասխանատվությունն է :
Պետք է հասկանալ , քանի դեռ իշխանությունը գոյություն ունի միայն իր համար, քանի դեռ նա կպաշտպանի միայն իր շահերը և անպատասխանատու ու ցինիկ կլինի, պետությունը չի կարող լուրջ հաջողությունների հասնել ։
ՀՀ-ի շուրջ այժմ ստեղծած իրավիճակն իշխանությունների անգործության և կամքի բացակայության սարսափելի արդյունքն է:
Պետության համար ծանր ժամանակաշրջանում մարդիկ պետք է միավորվեն և միասին հաղթահարեն այն ։Այս օրերին մեր ժողովրդին պետք է միավորեր պետական բարձրագույն իշխանությունը ։
Բայց ժողովրդին համախմբելու փոխարեն տեսնում ենք կատարյալ ոչ պրոֆեսիոնալիզմ, դավաճանություն, խաբեություն, կապիտուլյացիա, հիմար կադրային քաղաքականություն, ապազգային և հակապետական սադրանքներ…
Եվ ամենօրյա անիմաստ ինքնագովաբանություն…
«Նապոլեոնյան բարդույթով» միջակությունը տանում է մեր պետությունը դեպի կործանում:
Եվ որքան երկար ժամանակ այս փոքրիկ սուտասանը մնա իշխանության ղեկին, այնքան քիչ հնարավորություն կունենանք մենք՝ հայերս, հաղթելու պատերազմում թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամու դեմ:
Գործողությունների ալգորիթմը պարզ է, սահմանադրական և խաղաղ. պետական քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները,եկեղեցին, անհատները միավորվում են ազգային դրոշի՝ հայ ազգի պետականության գաղափարի ներքո, հասարակությանը առաջարկում են պետություն կառուցելու հայեցակարգ և կոնկրետ ծրագիր, անհատականացված կառավարության թիմ, և խաղաղ գործողությունների միջոցով փոխում են իշխանությունը ։
Այսօր հրատապ է կանխել լայնածավալ զինված առճակատումը, կանխել ռազմական գործողությունների շարունակությունը։ Հաջորդը, փնտրել դիվանագիտական կամ այլ ճանապարհ, որը մեզ թույլ կտա վերականգնել խաղաղությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը ։
Այսօր բոլոր պատասխանատու և հայրենասեր քաղաքացիների խնդիրն է փրկել երկիրը, այլ ոչ թե իշխանությանը ապօրինի տիրացած մի բուռ քաղաքական գործիչների, և խաղաղություն ու բարգավաճում բերել մեր Հայրենիքին:
Եզրակացությունը միանշանակ է՝ դավաճան և անպատասխանատու իշխանությանը պետք է քշել։
Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից