Աշխարհ

19.09.2022 11:21


Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը

Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը

Իրանի Մեջլիսը մտադիր է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Նշվում է, որ այդ հարցը կքննարկվի խորհրդարանի` սեպտեմբերի 21–ին նախատեսված արտահերթ նիստում:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն նշել է` բավական կարևոր քննարկում է սպասվում:

Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն մտահոգված է երկու հարևան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։

Ջալալզադեն հավելել է, որ խնդիրը քննարկվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Խորհրդարանականները երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև ԱԳՆ-ին խնդրում են ամենայն լրջությամբ մոտենալ այդ հարցերին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը