1988-90 թվականներին Ադրբեջանում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի թիվն ու անունները Սովետը չհրապարակեց։ Նոր Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել <սեպտեմբերյան մարտերի> հերոս նահատակների անունները․․․
Քիչ առաջ եմ վերադարձել Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերից։ Այդ միտքը հանգիստ չէր տալիս։ Հայաստանը միշտ հրապարակել է մեր մարտիրոսված հերոսների անունները, Ադրբեջանը՝ թաքցրել։ Երևանում ու այլ բնակավայրերում շատ թյուր պատկերացում կա վերջին ագրեսիայի վերաբերյալ։ Ինչու՞ ադրբեջանցիք հարձակվեցին, ի՞նչ տեղի ունեցավ, դրանց ուզածն ի՞նչ էր, ի՞նչ պայմաններով հրադադար հաստատվեց․․․
Մի տեսակ խորթ ու հեռավոր է։ Տագնապ ու մտահոգություն չկա, կամ կա շատ քիչ, կարծես հայեր չեն զոհվել, կարծես Երևանից այդքան մոտ չէին մարտերը։ Եթե չկա տագնապ, չկա նաև հակազդեցություն, պահանջ, պայքարի կոչ։ Թիվ էր ասվեց ու գնաց։ Բայց, այդ թվերի հետևում Արմեններ են, Վահաններ, Կարեններ, Տարոններ, Սահակներ ու ․․․․ ու էլի հերոսներ, որոնք մեր կողքն էին ապրում, մեր դպրոցում էին սովորում ու, մինչև բանակ զորակոչվելը հենց մեր խանութից էին ծնողներից գաղտնի սիգարետ առնում։ Միթե՞ այդ հերոսներն արժանի չեն, որ իրենց բոլորին հիշենք անուն առ անուն․․․
Մարդիկ, էս ո՞ւր հասանք

Մարդիկ, էս ու՞ր հասանք․․․
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից