Կարծիք

19.09.2022 08:45


ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ով փոխելու switching cost-ը կա՞․ խոսքը շատ կոնկրետ տնտեսական կորուստների և ֆինանսական ծախսերի մասին է

ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ով փոխելու switching cost-ը կա՞․ խոսքը շատ կոնկրետ տնտեսական կորուստների և ֆինանսական ծախսերի մասին է

Բիզնեսում տենց տերմին կա, կոչվումա switching cost: Հայերեն երևի կթարգմանվի «անցումային ծախս», ուղղեք ինձ եթե սխալ եմ թարգմանում: Իմաստը նրանում է, որ եթե դու մի ծառայությունից կամ սարքավորումից անցում ես կատարում ուրիշ տեսակի ծառայության կամ սարքավորումների (ուրիշ կազմակերպության կամ բրենդի), դու ունենում ես հավելյալ ծախսեր, օրինակ այդ ծառայության գինը կարա լինի ավելի թանկ, նրանով աշխատելու համար աշխատակիցների վերապատրաստման արժեքը կարա լինի ավելի ծախսատար, ժամանակը, որը դու կկորցնես մի ծառայությունից մյուսը անցնելու համար կարա լինի երկար և դրա հետևանքով դու կկրես վնասներ և այլն: Մի խոսքով` լիքը ծախսեր:

Հիմա ասենք թե ՀԱՊԿ-ը ուզում ենք փոխել ՆԱՏՕյով (մի պահ պատկերացրեք, որ դա հնարավոր է): Ինչ-որ մեկը կարա՞ հաշվի, գոնե մոտավոր դրա switching cost-ը Հայաստանի համար: Ասեմ, որ այս դեպքում խոսքը գնալու է ոչ միայն քաղաքական գնի մասին, ինչպիսին են լինելու, օրինակ, փչացած հարաբերությունները ՌԴ-ի ու Իրանի հետ, այլ նաև շատ կոնկրետ տնտեսական կորուստներ և ֆինանսական ծախսեր: Միայն գազի և էներգակիրների գնի փոփոխությունը և տնտեսական հնարավոր սանկցիաները ահռելի հարված են հասցնելու մեր տնտեսությանը: Անկասկած խոսքը գնալու է տասնյակ միլիարդավոր դոլարների մասին:

Հիմա եթե խոսքը գնար բիզնեսի մասին, միայն այդ հաշվարկը անելուց և դրա ռիսկերը գնահատելուց հետո կարելի է խոսալ նրա մասին, արժի արդյոք անել այդ փոփոխությունը, թե ոչ: Տվյալ դեպքում պետք է անել նույնը: Ոչ թե էմոցիաների գիրկը ընկնելով, նեղացած երեխայի դիրք ընդունել, այլ սառը և պրագմատիկ հաշվարկ անել, ինչքանա մեր վրա էդ անցումը նստելու և ինչ օգուտներա բերելու, քաղաքական և տնտեսական տեսանկյունից: Միայն այդ հաշվարկից հետո կարելիա խոսալ դրա նպատակահարմարության մասին: Ցավոք այդպիսի հաշվարկ մեր այսօրվա իշխանությունը անել չի կարող, դրա համար հերթական անգամ սխալվելու են, կամ դրսից իրանց համար էդ հաշվարկները կանեն, կամ ոչինչ էլ չեն անելու:

Էմոցիաներով առաջնորդվելը սխալվելու ամենակարճ ճանապարհն է: Քիչ մը ուղեղ աշխատացնել է պետք: Եթե ունես...

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը