Սեպտեմբերի 12–ին ժամը 06.00-ին կայազորային կենտրոնական զինհոսպիտալից հեռախոսագիր է ստացվել, որ գիշերը՝ ժամը 02.30-03.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 13516 զորամասի զինծառայողներ շարքային Վահրամ Գագիկի Խաչատուրովը՝ ծնված 91թ., 2009թ. 2-րդ զորակոչ, Շահումյանի զինկոմիսարիատ, բնակվող քաղաք Երևան, Արտաշեսյան 86շենք, 23 բնակարան և կրտսեր սերժանտ Ռաֆայել Արթուրի Ալոյանը (ծնված 1991թ., 2009թ. 2-րդ զորակոչ, Շենգավիթի զինկոմիսարիատ, բնակվող քաղաք Երևան, Չեխովի 8/1 շենք, 46 բնակարան) Մերսեդես E 230 20 OT 929 պետհամարանիշի մեքենայով բախվել են քաղաք Երևանի Մյասնիկյան պողոտայի մայթեզի ծառին, ինչի հետևանքով շարքային Ալոյանն ու Խաչատուրովը տեղափոխվել են Երևանի թիվ 1 բուժմիավորում, որտեղ շարքային Խաչատուրովն ախտորոշվել է պոլիտրավմա, իսկ Ալոյանը՝ ձախ անրակի կոտրվածք, մարմնական վնասվածքներ: Շարքային Խաչատուրովը գիշերը բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ Ալոյանը նույն օրը տեղափոխվել է կայազորային կենտրոնական զինհոսպիտալի վերակենդանացման բաժին։
Զինծառայողների մեքենան բախվել է ծառին

7or.am