ՄԱԿ–ի տվյալներով՝ ցույցերի հետևանքով Սիրիայում 2600 մարդ է զոհվել
Սիրիայում զանգվածային ցույցերի հետևանքով ամենաքիչը 2600 մարդ է զոհվել։
Այսօր այսպիսի տվյալներ է ներկայացրել Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը։ ՄԱԿ–ի ներկայացուցիչը հղում է արել «hուսալի աղբյուրներին», սակայն դրանք չի հրապարակել։ Հանձնակատարի հրապարակած տվյալները շուրջ երկու անգամ գերազանցում են Սիրիայի իշխանությունների կողմից ներկայացված պաշտոնական տվյալներին։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականներից մեկը՝ Բուսեյնա Շաբաանը, հայտարարել էր, թե Սիրիայի հակամարտության զոհերի թիվը 1400 է։
Նշենք, որ ԱՄՆ–ը Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ համամիտ չէ ՌԴ մոտեցմանը և ձգտելու է հասնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի դեմ ամենակոշտ բանաձևի ընդունմանը։