ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը հայհոյել է հայ կանանց և պատռել ակցիայի մասնակիցների ցուցանակը (տեսանյութ)
ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Նրանց ձեռքին կային կարգախոսներ. «Ալիեւը պատերազմ է ուզում», «Երեւանը խաղաղություն է ուզում, Բաքուն՝ Երեւանը», «Ալիեւը մեղավոր է պատերազմական հանցագործությունների համար», «Ալիեւ, դադֆարեցրու քաղաքացիական անձանց ռմբակոծությունը», «Հիշենք մեր հերոսներին», Բայդեն, դադարեցրու Ադրբեջանի զինումը»։
Նրանք վարկարկել են՝ «Ստեփանակերտը Հայաստան է, Արցախը Հայաստան է», «Դուք մարդասպաններ եք», «Դուք ահաբեկիչներ եք», «Ամոթ Ալիեւին», «Միջանցք չի լինելու»:
Բողոքի ակցիայի ժամանակ դեսպանատան շենքից դուրս է եկել դեսպանատան առաջին քարտուղարը, որը պատռել է դեսպանատան ցանկպատին փակցրած Հայ Երիտասարդական Դաշնակցության ցուցանակը, ապա բացահայտորեն սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել ակցիայի մասնակից կանանց հասցեին:
Նա արդեն շենք մտնելիս եւս հրապարակայնորեն, բացահայտ և բազմիցս սպառնացել է սեռական ոտնձգությունների ենթարկել հայ կանանց, որոնք բողոքում էին Ադրբեջանի կողմից հայերի սպանդի, խոշտանգումների և անդամահատման դեմ։

Աղբյուրը՝ news.am