Լրահոս

13.09.2011 08:41


«Խոսքի իրավունք» միավորումը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին առաջարկում է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանց

Մեր օրերում ֆեյսբուք ցանցը չի ընկալվում որպես ժամանցի միջոց: Այն ունի մեծ սոցիալական նշանակություն, և այստեղ մարդիկ արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Ոմանց համար այն դառնում է իրենց կարծիքը հայտնելու հարթակ: Այսօր այս սոցիալական ցանցում տարբեր չինովնիկներ և հասարակական գործիչներ իրենց էջն են բացում, որպեսզի ավելի մոտ լինեն լայն զանգվածներին: Թեպետ հաճախ դա արվում է միայն PR-ի համար, և բազմաթիվ համաքաղաքացիներ այդպես էլ մնում են անպատասխան: Անյնուամենայնիվ, քանի որ այդ էջերը ունենում են մեծ քանակի այցելուներ, մարդիկ գտնում են համախոհներ, և երբեմն հասնումն են ինչ-որ արդյունքի, և հասարակական ընդվզման ներքո սայլը տեղից շարժվում է:

Այսօր մեր պետական ինստիտուտներից քաղաքացիների մեծ հատվածի ընկալումով, մարդուն ավելի մոտ պետք է լինի օնբուդսմենի ինստիտուտը: Ամեն քայլափոխի խախտվում են հասարակ առևտրականներիի, թոշակառուների, զինվորների, և այլոց իրավունքները: Մարդիկ մնում են յութուբների և ՀԿ-ների հույսին: Վերջիններիս մեջ, իհարկե, կան գործի մարդիկ, բայց լինում են այնպիսիք, ովքեր միայն աղանդների կամ արվամոլների իրավունքներից են խոսում, որովհետև գրանտ ստացել են միայն դրա համար: Անհրաժեշտ է ուժեղ պետական պաշտպանություն: Եվ որպեսզի պետական հոգածությունը քաղաքացին զգա ամեն վարկյան, կարևոև է նրա կապը հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս ամենը հաշվի առնելով, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին  «Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանց, որպեսզի հեշտանա շփումը բնակչության հետ և երկու կողմերն էլ խնայեն իրենց ժամանակը:

«Խոսքի իրավունք» միավորում

Այս խորագրի վերջին նյութերը