Կարծիք

16.09.2022 20:17


11 տարեկան էի, երբ թուրքերը սպանեցին մեր թաղի 12-ամյա Վարդուհուն

11 տարեկան էի, երբ թուրքերը սպանեցին մեր թաղի 12-ամյա Վարդուհուն

11 տարեկան էի, երբ հասկացա,թե ի՞նչ է թուրքը...

11 տարեկան էի, երբ թուրքերը սպանեցին մեր թաղի 12֊ամյա Վարդուհուն...

Վարդուհին մեր դպրոցի գերազանցիկներից էր, նրա նկարը միշտ փակցված էր պատվո տախտակին։

Չնայած իմն էլ կար այնտեղ, բայց դե, երբ Վարդուհին գումարում-հանում,բազմապատկում-բաժանում էր մեծ թվերով, ես սկզբում աչքերս կլորացրած նայում էի,հետո գլուխս կախում...ինքն իսկական գերազանցիկ էր...

1992 թվականին Ստեփանակերտ-Մեծ Թաղեր ճանապարհին, Ազոխ գյուղի մոտ, Խազազին պոստ կոչվող տեղանքում մահակներով, քարերով ու դանակներով զինված մի խումբ ադրբեջանցիներ (իբր խաղաղ բնակիչներ մոտակա ադրբեջանաբնակ գյուղից) հարձակվեցին խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսի վրա և սպանեցին մոտ 30֊ից ավելի հայերի,նրանց մեջ նաև Վարդուհին էր։ Երկու կին փրկվեցին.մեկը Վարդուհու մայրն էր...

Ես 11 տարեկան էի, երբ հասկացա, թե ի՞նչ է մահը...

Վարդուհին 12 տարեկան էր, նա այդպես էլ չիմացավ, թե ի՞նչ է կյանքը...

Հ.Գ.Բորենիների քթի տակ "խաղաղություն" երազողներ, մի'փակեք աչքերը, մինչև վերջ նայեք թորքերի տարածած կադրերը,որոնցում խոշտանգում են մեր զինվորներին...21֊րդ դարում, "քաղաքակիրթ,ժողովրդավարական, միջազգային հանրության" քթի տակ...

#վրեժ_լինելու_է

Ծովինար Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը