Կարծիք

16.09.2022 18:26


Ջերմուկ մարդիկ կիսամեռ գալիս, կյանք էին ստանում․․․ էդ ո՞նց որոշեցիք, որ Ջերմուկը պիտի դառնա մեռնելու քաղաք․․․

Ջերմուկ մարդիկ կիսամեռ գալիս, կյանք էին ստանում․․․ էդ ո՞նց որոշեցիք, որ Ջերմուկը պիտի դառնա մեռնելու քաղաք․․․

Լրահոս "…Զոհվել է Ջերմուկի մարտերում"․․․

Ո՞նց թե․․․Ո՞նց կարող է մարդու ուղեղի մեջ նման նախադասություն տեղավորվել․ նախ որ ՀԱՅ տղամարդիկ և նույնիսկ կանայք զոհվել են և երկրորդ, որ զոհվել են Ջերմուկում․․․

Ո՞նց թե․․․ Ջերմուկը դարձել է մարտադա՞շտ․․․ Ո՞նց թե, էդ ո՞վ որոշեց․․․ Էդ ո՞վ Ջերմուկը դարձրեց մարտադաշտ․․․ Հեեեեեեյյյյյ, պատասխան տվեք․․․ Ինչու՞ Ջերմուկը դարձրիք մարտադաշտ․․․Բա Ջերմուկը մեռնելու քաղաք է՞ր․ Ջերմուկ մարդիկ կիսամեռ գալիս, կյանք էին ստանում․․․ Էդ ո՞նց որոշեցիք, որ Ջերմուկը պիտի դառնա մեռնելու քաղաք․․․

Ախր Ջերմուկը կյանքի քաղաք էր, հայրենիքի օդը, ջուրը, արևը, գույները, համերը վայելելու քաղաք էր, կյանքը վայելելու քաղաք էր, սերը վայելելու քաղաք էր․․․

Ա՛յ հայրենիքից, կյանքից ու սիրուց բան չհասկացողներ, ա՛յ թուրքական սերիալների տակ մնացածներ․․․Էդ ո՞նց կյանքի քաղաք Ջերմուկը դարձրիք մահվան քաղաք, էդ ի՞նչ արեցիք, էդ ի՞նչ եք անում․․․ Ո՞վ էիք դուք, որտեղի՞ց ծլեցիք, ո՞նց գոյացաք․․․

Ջերմուկ ջան, ջերմ ջան, ջերմ հուշեր ջան, մանկություն ջան, երիտասարդություն ջան, հասունություն ջան, կյանք ջան․․․ՊԱՊԱ ջան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ռուզան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը