Կարծիք

16.09.2022 18:21


Համախմբվենք ու պաշտպանենք մեր ծննդավայրը. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Համախմբվենք ու պաշտպանենք մեր ծննդավայրը. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախյան բոլոր պատերազմներում սիսիանցին ապացուցել է, որ շատ է սիրում իր հայրենիքը և պատրաստ է կյանքի գնով պաշտպանել այն:

Այսօր վտանգված է Սիսիանը, գտնվում ենք ծանր և օրհասական վիճակում, պատերազմը Թալիշից և Ջրականից տեղափոխվել է Սիսիան:

Սեպտեմբերի 13-ից եղել եմ թե՛ բանակի, թե՛ բնակչության կողքին, այցելել եմ վիրավորված զինվորներին, սակայն պահի հրամայականն է լինել առաջնագծում՝ մեր առյուծ տղաների կողքին:

Մեր հողը պահելուց առավել կարևոր խնդիր չունենք:

Մենք արդեն կամավորագրվել ենք և գտնվում ենք N զորամասի տրամադրության տակ՝ պատրաստ կատարելու հրամանատարության հրամանները:

Կոչ եմ անում համայնքում և համայնքից դուրս բնակվող մեր հայրենակիցներին, անկախ քաղաքական հայացքներից, համախմբվենք և պաշտպանենք մեր տունը, մեր ծննդավայրը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը