Պատժամիջոցները չեն դադարեցնի Իրանի միջուկային ծրագիրը
Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին հայտարարել է, թե միջազգային պատժամիջոցները չեն դադարեցնի իրանական միջուկային ծրագիրը։
–Խաղաղ նպատակներով ատոմի օգտագործումը մենք համարում ենք մեր օրինական իրավունքը և հաստատակամ մտադիր ենք այն շարունակել։ Ատոմային էներգետիկան նպաստում է Իրանում արդյունաբերության և գիտության զարգացմանը և մենք մտադիր չենք հարաժարվել նրա զարգացումից,–ասել է նա։
Ինչպես գրում է «ИТАР-ТАСС»–ը, Դավանիի խոսքերով՝ Իրանի նկատմամբ միջազգային պատաժամիջոցների խստացման մասին հայտարարությունները երկիրն ավելի ուժեղ են դարձրել։
–Վերջին 15 տարիների ընթացքում Իրանը տեսանելի հաջողություների է հասել, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների ասպարեզում, օրինակ, ատոմային էներգետիկան։ Մենք ամբողջ վճռականությամբ կշարունակենք մեր խաղաղ միջուկային գործունեությունը՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի պատժամիջոցի,–ընդգծել է նա։