«Խոսքի իրավունք». «Վերնիսաժում դեռ ստորացնում են մարդկանց»( տեսանյութեր)
Մեկ ամիս առաջ Խոսքի իրավունք միավորումը անդրադարձավ այն ամենաթողությանը, որը առկա է Վերնիսաժում: Թեպետ եղան թեժ քննարկումներ,բայց իրավիճակը մնեց նույնը:
Վերնիսաժի մասին տեսանյութերի հեղինակին սադրում են քրեական գործով:
Վարը կցված ֆիլմերը ինտերնետում հրապարակելուց հետո, հեղինակի` Վարուժանի և նրա` մի քանի օրով Հայաստան հյուր եկած մորաքրոջ վրա օգոստոսի 10-ին վերնիսաժում կատարել են հարձակում նույն մարդիկ, ովքեր այդ ֆիլմերում խմբակային կերպով ստորացնում են միայնակ և իրենցից թույլ մարդկանց, սադրում են նրանց, խլում նրանցից իրենց տեղերը տնօրինության աշխատակիցների աջակցությամբ:…
Նույն սցենարով, որը տեսնում եք "Հղիությունը որպես շանտաժի զենք" և "Վերնիսաժի հոգևոր առաջնորդները" և մյուս ֆիլմերում,
նրանց վրա այս անգամ իրական կեղծ քրեական գործ են բացել
հղի Աննա Մովսիսյանը և նրա վաճառականների-սադրիչների խմբավորման անդամները, ովքեր արդեն Աննայի հղիությունը օգտագործել են որպես զենք տարբեր առիթներով`կեղծ ստորագրահավաքի միջոցով /դիտեք ֆիմերը/:
Վարուժանի և իր մորաքրոջ վրա, հղի Աննա Մովսիսյանի հրամանատարության ներքո, տնօրեն Հարություն Նավասարդյանի, փոխտնօրեն Կարեն Պապիկյանի և տնօրինության այլ աշխատակիցների աչքի առջև կատարել են խմբակային հարձակում, երբ նրանք խաղաղ կանգնած նկարահանել են վերնիսաժը: Վարուժանը և իր մորաքույրը խուսափել են նրանցից` փախչելով և միաժամանակ նկարահանելով իրողությունը:
Տնօրինությունը, տեսնելով ամեն ինչ, ոչինչ չի ձեռնարկել: Ավելին` չի ներկայացրել բացատրություն իրողության մասին, երբ Վարուժանին և իր մորաքրոջը բերման են ենթարկել ոստիկանություն "հղի կնոջը խփելու" սուտ ու կեղծ մեղադրանքով:
Արդյունքում:
Սադրիչները և բռնացողները պատժվելու փոխարեն պարգևատրվել են արքայական տեղերով և այլ բոնուսներով տնօրինության կողմից: Վերնիսաժի մյուս վաճառողները սարսափում են, վաղենում են այդ սադրիչներից և ճշմարտության մասին խոսում են միայն շշուկով:
Վարուժանի մորը` 30 տարվա ժողվարպետին , ում պատժելու համար կազմակերպվել էր այս ամենը - տնօրենը թուղթ է ստորգրել տվել, որ նա չի հաճախի այլևս ամենօրյա վերնիսաժ: Իսկ ներկայումս պայման է առաջադրվել, որ նա ընդհանրապես հեռանա վերնիսաժից, եթե ուզում է, որ իր հարազատները "չնստեն":
Մնացածը դատեք ինքներդ:
«Խոսքի իրավունք». «Վերնիսաժում դեռ ստորացնում են մարդկանց»( տեսանյութեր)
Մեկ ամիս առաջ Խոսքի իրավունք միավորումը անդրադարձավ այն ամենաթողությանը, որը առկա է Վերնիսաժում: Թեպետ եղան թեժ քննարկումներ,բայց իրավիճակը մնեց նույնը:
Վերնիսաժի մասին տեսանյութերի հեղինակին սադրում են քրեական գործով: Վարը կցված ֆիլմերը ինտերնետում հրապարակելուց հետո, հեղինակի` Վարուժանի և նրա` մի քանի օրով Հայաստան հյուր եկած մորաքրոջ վրա օգոստոսի 10-ին վերնիսաժում կատարել են հարձակում նույն մարդիկ, ովքեր այդ ֆիլմերում խմբակային կերպով ստորացնում են միայնակ և իրենցից թույլ մարդկանց, սադրում են նրանց, խլում նրանցից իրենց տեղերը տնօրինության աշխատակիցների աջակցությամբ:… Նույն սցենարով, որը տեսնում եք "Հղիությունը որպես շանտաժի զենք" և "Վերնիսաժի հոգևոր առաջնորդները" և մյուս ֆիլմերում, նրանց վրա այս անգամ իրական կեղծ քրեական գործ են բացել հղի Աննա Մովսիսյանը և նրա վաճառականների-սադրիչների խմբավորման անդամները, ովքեր արդեն Աննայի հղիությունը օգտագործել են որպես զենք տարբեր առիթներով`կեղծ ստորագրահավաքի միջոցով /դիտեք ֆիմերը/: Վարուժանի և իր մորաքրոջ վրա, հղի Աննա Մովսիսյանի հրամանատարության ներքո, տնօրեն Հարություն Նավասարդյանի, փոխտնօրեն Կարեն Պապիկյանի և տնօրինության այլ աշխատակիցների աչքի առջև կատարել են խմբակային հարձակում, երբ նրանք խաղաղ կանգնած նկարահանել են վերնիսաժը: Վարուժանը և իր մորաքույրը խուսափել են նրանցից` փախչելով և միաժամանակ նկարահանելով իրողությունը: Տնօրինությունը, տեսնելով ամեն ինչ, ոչինչ չի ձեռնարկել: Ավելին` չի ներկայացրել բացատրություն իրողության մասին, երբ Վարուժանին և իր մորաքրոջը բերման են ենթարկել ոստիկանություն "հղի կնոջը խփելու" սուտ ու կեղծ մեղադրանքով: Արդյունքում: Սադրիչները և բռնացողները պատժվելու փոխարեն պարգևատրվել են արքայական տեղերով և այլ բոնուսներով տնօրինության կողմից: Վերնիսաժի մյուս վաճառողները սարսափում են, վաղենում են այդ սադրիչներից և ճշմարտության մասին խոսում են միայն շշուկով: Վարուժանի մորը` 30 տարվա ժողվարպետին , ում պատժելու համար կազմակերպվել էր այս ամենը - տնօրենը թուղթ է ստորգրել տվել, որ նա չի հաճախի այլևս ամենօրյա վերնիսաժ: Իսկ ներկայումս պայման է առաջադրվել, որ նա ընդհանրապես հեռանա վերնիսաժից, եթե ուզում է, որ իր հարազատները "չնստեն": Մնացածը դատեք ինքներդ:
" Հղիությունը որպես շանտաժի զենք " http://www.youtube.com/watch?v=x_ao2M44uE0&feature=related "Վերնիսաժի հոգևոր առաջնորդները " http://www.youtube.com/watch?v=qFxlscx6_Fk&feature=related
" Մարդկանց ստորացումները վերնիսաժում " http://www.youtube.com/watch?v=rMSJHzOztl4a " Արվեստագետի մղձավանջը դալալների օջախում " http://www.youtube.com/watch?v=4vHHxjcfRec
Նախաձեռնողները ֆեյսբուքում ստեղծել են նաև խումբ և իվենթ: