Մենք, ներքոստորոգրյալներս` Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն ստորգետնյա անցումում արդեն մոտ 25 տարի և ավելի գործող տնտեսվարող սուբյեկտներս, նշված վայրում գործունեություն ենք ծավալում և մշտապես պարտաճանաչ կերպով կատարել ենք մեր հարկային, կենսաթոշակային, վարձավճարային և օրենսդրությամբ սահմանված բոլոր մնացած պարտավորությունները: 2010թ. ամռանը Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի անմիջական նախաձեռնությամբ` նրա ներկայացուցիչների կողմից նույն տնտեսվարող սուբյեկտների միջոցներից հավաքվեց մոտ 22 միլիոն դրամ՝ նշված գետնանցումում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Դրա դիմաց քաղաքապետարանի և կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչները մեզ խոստացան, որ մեզ հետ կկնքեն երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր: Ու, ոչ միայն դա չարվեց, այլ փոխարենը ցավով իմացանք, որ քաղաքապետարանը պատրաստվում է նշված գետնանցումը մրցույթով վաճառել: Նշենք, որ այդ տնտեսվարող սուբյեկտների ետևում կանգնած են մոտ 300 ընտանիքներ, թվով մոտ՝ 10 անգամ ավելի մարդկային ճակատագրեր, ովքեր իրենց նախորդ սերունդների հետ միասին մեծ լումա ունեն մեր սիրելի Երևան քաղաքի կառուցման և բարգավաճման ճանապարհին:
Անկեղծ ասած, չէինք ցանկանա ավելացնել Հայաստանից արտագաղթողների ստվար բանակի շարքերը ու էլ ավելի բարդացնել երկրում ստեղված` առանց այն էլ բարդագույն վիճակը և մնալով մեր հողի վրա, պատրաստակամ ենք միասնաբար դիմակայել Հայաստան երկրին ուղղված բազմապիսի ներքին և արտաքին մարտահրավերներին:
Եթե քաղաքապետարանը որոշել է աճուրդի միջոցով վաճառել նշված գետնանցումը, ապա նա պարտավոր է հաշվի առնել, որ այդ սուբյեկտներից շատերը 20-25 տարի և ավելի աշխատում են նշված գետնանցումում և իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակում են դրանով և եթե դրվում է օտարման հարց, ապա այն առաջին հերթին պետք է տրվի հենց այդ սուբյեկտներին: Մեծ հաշվով, մրցույթ կոչվող այդ քայլով փորձ է արվում նշված մարդկանցից խլել իրենց օբյեկտները և տալ ուրիշի:
Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը մրցույթով օտարելու մասին» 12.08.2011թ.-ի թիվ 3704-Ա որոշումը և դրա հիման վրա Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի հայտարարությունը հակաօրինական են բազմաթիվ հիմքերով: Հակիրճ նշենք այն իրավական ակտերը, որոնք խախտվել են Աբովյան-Կորյուն ստորգետնյա անցման հողատարածքը Երևան համայնքին սեփականության իրավունքով հանձնելու պարագայում.
1/. ՀՀ հողային օրենսգրքի 60, 62, 63, 67 հոդվածները;
2/. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 5-րդ, 9-րդ հոդվածները;
3/. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612 հոդվածը;
4/. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին□ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի □ա» կետը;
5/. ՀՀ կառավարության «բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» 28.09.2000թ.-ի թիվ 592 որոշման 3-րդ կետի բ/ ենթակետը:
Նշենք, որ այս խախտումների հիմքերով՝ համապատասխան հայցով և այդ հայցի ապահովման միջնորդության ապահովման համար դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի վերը նշված որոշումը հակաօրինական համարելու համար և հուսով ենք, որ դատարանի կողմից այս հայցը կլսվի շատ օբյեկտիվորեն:
Մենք` ներքոստորագրյալ տնտեսվարող սուբյեկտներս, դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ նախագահի և մեծ հույս փափագում, որ Ձեր բարձր կարգադրությամբ կկասեցնեք այդ հակաօրինական մրցույթը՝ բազմաթիվ ընտանիքների փրկելով հաց վաստակելու իրավունքի կորստից:
Մենք, հիշյալ տնտեսվարող սուբյեկտներս մեր հերթին պարտավորվում ենք, որ նշված ստորգետնյա անցման հետ կապված, քաղաքապետարանին հետաքրքրող հետագա բոլոր հարցերի մասով` բարեկարգում, սանիտարական վիճակ և բազմաթիվ այլ հարցեր, կարտացոլվեն քաղաքապետարանի և նշված տնտեսվարող սուբյեկտների կամ այդ սուբյեկտների բազայի վրա գրանցված «Գետնանցում» ՍՊԸ-ն միջև կնքվելիք պայմանագրերում և անհրաժեշտության դեպքում` համապատասխան մարմինները և պաշտոնատար անձինք Ձեզ պարբերաբար կզեկուցեն նշված գետնանցման հետագա վիճակի վերաբերյալ և Դուք կհամոզվեք մեր կողմից ասվածի ճշմարտացիության մեջ:
Ուստի խնդրում ենք Ձեր միջամտությունը` այս հարցում մեր խնդրանքը չմերժելու համար:
Պարոն նախագահ, եթե Դուք էլ չընդառաջեք մեզ, ապա մեզ կմնան արտագաղթի կամ նմանատիպ այլ մշուշոտ ճանապարհներ:
Վերջին բաց նամակը ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ.

Կանխավ շնորհակալություն:
Աբովյան-Կորյուն գետնանցման տնտեսվարող սուբյեկտներ