ՀՀ ՊՆ-ն չի հրապակում հաստատված զոհերի անունները․ աննախադեպ է նման վիճակը
Թշնամական վերջին ագրեսիայի մեկնարկից անցել է արդեն գրեթե 3 օր եւ 11 ժամ։ Արդեն երեք օր տարբեր հարթակներում, լրահոսում հրապարկվում են լուսավոր դեմքերի լուսանկարներ, նահատկության մասին կարճ հաղորդագրություններ։ Բազմաթիվ սահմռկեցուցիչ նյութեր են վխտում համացանցում։
Կորուստների իրական ծավալի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի խոսում։ Հրապարկված երկու ցավալի թվերը հնչել են Նիկոլի կողմից, Ազգային Ժողովում, առանց ցավի, իմիջիայլոց։ Բայց դրանք բացակայում են ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսում։
Ու ամենաահավորը՝ սա բացառիկ դեպք է, երբ անգամ պաշտոնապես հրապարկված թվերը դեռ չեն ստացել մարդկային դեմք, դեռ միս ու արյուն չեն դարձել։ Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել։
Երեք ու կես օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հրապակում հաստատված զոհերի անունները։ Աննախադեպ է նման վիճակը։ Անգամ Ապրիլյանի ժամանակ, այդ լայնածավալ պատերազմական վիճակում կարճ ժամանակ անց հատիկ-հատիկ տրվեցին հերոսաբար նահատակված 74 զոհերի անունները։
Ի՞նչ է սա՝ խուսափում իրական կորուստները ներկայացնելու՞ց, փնթիությու՞ն, անփութությու՞ն, ծառայողական պարտականությունների թերի կատարու՞մ… Իսկ միգուցե նույն տրամաբանությունն է, որով շարժվել է իշխանությունն արդեն 44-օրյա պատերազմից սկսյալ. սրանց համար զինվորը արժեք չունի, այն սեփական քարոզչության մաս է ուղղակի։
Չկար որեւէ խոչնդոտ, արգելք, որ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապակեր բոլոր զոհերի անունները։ Այո, կարող էր հստակեցնել, որ ունենք անհետ կորածներ, դեռ կան գրավված դիրքեր, որտեղ մեր զոհված դիրքապահներն են նաեւ։ Բայց հաստատված անունները պարտավոր էին հրապարկել, որ հասարակությունն էլ ճանաչեր իր նահատակներին։ Գործում է նիկոլական բնազդային վախը՞, որ հասարակությունը առավել մեծ թափով կարող է ընդվզի, որն այլեւս անկասելի է։ Թե՞ այստեղ էլ գործում է նիկոլական «անտրամաբանությունը»՝ «Սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք»… Երբ չկա կոնկրետ կենսագրություն, որբացած զավակ, լուսանկար, իրական ճակատագիր, արդեն պատմությունը նաեւ ողբերգական է, որն էլ ձեռնտ չէ այս իշխանությանը։ Իսկընդհանրական հերոսականությունը, ընդհանուր թիվը, համեմված քարոզչությամբ դառնում է այլեւս հպարտության նյութ։

Անհայրենիք անաստվածներ։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից