«Յուքոմն» ընդդեմ «ԱրմենՏելի». Հանձնաժողովը կհրապարակի վարչական վարույթի արդյունքները
Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կտեղեկացվի «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքի մասին:
Տեղեկացնենք, որ «Յուքոմ» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողով, ըստ որի , «ԱրմենՏելն» իր վարքագծով խոչընդոտում է «Յուքոմի» հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:
«Յուքոմն» ընդդեմ «ԱրմենՏելի». Հանձնաժողովը կհրապարակի վարչական վարույթի արդյունքները